«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ՎԱՃԱՌՎԵՑ․ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն վաճառվեց, կառուցվածքում փոփոխություններ են արվել։ Տեղեկությունը հայտնում է բանկի պաշտոնական կայքը։

«Բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկի» բաժնետերերի կառուցվածքի համապատասխան փոփոխությունները գրանցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ շուրջ 1 ամիս հայտնի դարձավ, որ բանկի բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը, բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարեց, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»։

«Ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկի» նոր բաժնետերերն են «Bank of Georgia Group PLC»–ն Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)` 70,279 բաժնետոմս կամ մոտ 60%, «Bank of Georgia JSC»–ն Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10%»,– ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք` նախկինում «Ամերիաբանկի» բաժնետերերն էին «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է «Արդշինբանկին»:

Основная тема:
Теги: