Պուտինի մամուլի քարտուղարը բացատրել է, թե ինչու են ռուս խաղաղապահները լքել Լեռնային Ղարաբաղը

Ռուս խաղաղապահները լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ տարածաշրջանում նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, իրավիճակը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները։

«Դա (խաղաղապահների դուրսբերումը) համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ձևավորվել են տարածաշրջանում այն ​​բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Այնտեղ աշխարհաքաղաքական իրողությունները փոխվել են, և նրանց այլևս գործառույթներ չեն մնացել»,- նշեց նա։

News.am