ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐՋ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌՈՒՍԱՖՈԲԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Ինչի՞ կհանգեցնի ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանի մի շարք շրջաններից
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Մայիսի 9-ը մեզ համար ժամանակին եղել է տարվա ամենանշանակալի օրերից մեկը։ Տասնամյակներ շարունակ մենք նշել ենք միանգամից 3 տոն՝ Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Եվ այս տողերն ամենադրական բաներն են, որոնց մասին այսօր ստիպված կլինենք խոսել։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին (կազմակերպությունն արդեն 10 տարեկան է), ինչպես նաև երկկողմ բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում Պուտինն առանձին անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության թեմային, ինչը վկայում է այն մասին, որ Կրեմլը քաջատեղյակ է Հարավային Կովկասում առկա իրավիճակի բարդությանը։
Սակայն երկկողմ հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք մարզերից՝ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերից։
Իհարկե, իշխանություններն այս փաստը ներկայացնում են որպես «Նիկոլ Փաշինյանի հաղթանակ, փաշինյանական ինքնիշխանության հաղթանակ ռուսական իմպերիալիզմի նկատմամբ», բայց ինչ-որ բան հուշում է, որ մենք տեսնում ենք պատմության կրկնություն՝ կապված Պուտինի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցության հետ։ Հայաստանի ներսում սա որպես «փայլուն քայլ» ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց ի վերջո պարզվեց, որ Փաշինյանին նույնիսկ հնարավորություն չտրվեց մասնակցելու այս միջոցառմանը։
Այսպիսով, այժմ, ըստ ամենայնի, հայկական կողմին տեղեկացվել է, որ ռուսական զորքերը շուտով կլքեն Հայաստանի մի շարք սահմանային տարածքներ։
Ի՞նչ կարող է սա նշանակել: Այս քայլը կարելի է ընկալել որպես Ռուսաստանի Դաշնության առաջին լուրջ արձագանքը ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությանը։
Հայաստանում երկար ժամանակ քննարկելով Փաշինյանի և նրա գործողություններին Մոսկվայի հնարավոր արձագանքները, խոսում էին տնտեսական բնույթի հնարավոր պատժամիջոցների մասին։ Փաշինյանի թիմի անդամները նույնիսկ ակնթարթորեն դարձան էներգետիկայի ոլորտի փորձագետներ և սկսեցին հայտարարել, որ մենք կարող ենք պոտենցիալ գազ գնել Ադրբեջանից՝ դրանով իսկ ամբողջությամբ փոխարինելով ռուսական գազը։ Բայց հիմա պատասխանը եկավ այնտեղից, որտեղ քպ-ականները չէին սպասում…
Իրավիճակը հայկական պետականության համար կրիտիկական է, ու արժե սա գիտակցել։
Մտածե՛ք այդ մասին…