«Հրապարակ»․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ 100-ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՑՈՒՅՑԵՐԸ ՑՐԵԼՈՒ ԴԻՄԱՑ

Ոստիկանական զորքերին 100 հազարական դրամ պարգևավճար են փոխանցել հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի ոստիկանության աղբյուրները փոխանցել են, որ խոսքն այն ոստիկանների մասին է, որոնք այս օրերին ջանասիրաբար զբաղված են Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու գործով և վայրագորեն ցրում են հակաիշխանական ցույցերը, բերման ենթարկում մարդկանց։

«ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց «Ոստիկանության զորքերը պարգևավճարներ չեն ստացել»։ Այլ պատասխան չէինք էլ ակնկալում, քանի որ դա չի եղել օրինական հրամանով, այլ հաշիվներին փոխանցել են գումար՝ շեշտելով, որ լավ ծառայության դիմաց է»,–գրում է թերթը։

«Հրապարակին» իր աղբյուրները ասել են նաև, որ ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանի կինը` Հասմիկ Շահնազարյանը, մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին:

«ՆԳ համակարգում ակտիվ խոսում են, որ ներքին զորքերի հրամանատարը բոլոր ֆրոնտներում անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալում է առաջիկայում գեներալի կոչում ստանալ և նշանակվի առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատար»,–գրում է թորթը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նշենք, որ վերջին օրերին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքներ և անհնազանդության խաղաղ ակցիաներ է իրականացնում հիմնականում մայրաքաղաքում։ Ակցիանները, բիրտ ուժ կիրառելով, ցրում են ոստիկանության ծառայողները։

Sputnik Արմենիա