Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԻՐԱՆԸ ՆԵՐՍԻՑ ՑՆՑԵԼ ԴԺՎԱՐ Է։ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ Է ԱՐՏԱՔԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը ներքաղաքական լուրջ ցնցումների չի հանգեցնի։
Անգամ անդրդվելի հեղինակություն հանդիսացող Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը չկարողացավ ցնցել Իրանը ներսից և չհանգեցրեց լուրջ վերադասավորումների էլիտայում։
Մեկ այլ բան է արտաքին ճարտարապետությունը։
Իսրայելական հետքի մասին վարկածը կենտրոնական դարձավ վթարի մասին տեղեկատվության հրապարակման առաջին իսկ րոպեներից։
Եվ եթե այն Թեհրանում ստանա անհրաժեշտ գաղափարական ու տեղեկատվական աջակցություն, ապա, ըստ էության, ստեղծվում է casus belli ռազմական գործողություններ սկսելու համար։
Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը:
Տարբերակներկները շատ չեն։
Հիշեցնեմ միայն, որ օրերս Էրդողանը հայտարարեց Թուրքիայում կանխված հեղաշրջման մասին, որը, պետք է խոստովանել, ավելի մեծ գործընթացների նախօրեին տեղեկատվական օպերացիայի տպավորություն է ստեղծում։
Ինչ խոսք, զոհի կերպարի ձևավորումը աշխատող տեխնոլոգիա է։
Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ