Նախընտրական հանրահավաքի ժամանակ Մեքսիկայի նախագահի թեկնածուի վրա շրջվել են դեկորացիաները

Մեքսիկայի նախագահի «Քաղաքացիական շաժում» կուսակցության թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսի վրա Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում (Նուևո Լեոնի նահանգ) նախընտրական հանրահավաքի ժամանակ շրջվել են դեկորացիաները։ Այս մասին տեղեկացրել է El Universal պարբերականը։

Թերթի տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել հանրահավաքի ժամանակ, որն ավարտում էր Սան Պեդրոյի քաղաքապետ («Քաղաքացիական շարժումից») Լորենիա Կանավատիի նախընտրական քարոզարշավը։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Մայնեսը, որն առաջադրվել է Մեքսիկայի նախագահի պաշտոնին։

Տեսագրությունների համաձայն՝ քաղաքական գործիչներն իրենց զինակիցների հետ միասին բեմահարթակում էին, երբ հզոր քամին նրանց վրա շրջեց մեծ էկրանը, որի վրա այդ պահին երևում էր կուսակցության լոգոտիպը։

Ինչպես տեղեկացրել է El Universal-ը, ըստ նախնական տվյալների՝ տուժել է մոտ 10 մարդ։ Իրենք՝ թեկնածուները, դեկորացիաների շրջվելու պահին կարողացել են խուսափել դրանցից և լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այնուամենայնիվ, Մայնեսին տեղափոխել են Սան Խոսեի հոսպիտալ։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Х-ի իր էջում։

News.am