ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ». ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՏԵՂԸ «ՆԻԿՈԼԻ ԿԼԻԵՆՏՆԵՐԻ» ՃԱՄԲԱՐՈՒՄ Է

2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո գաճաճ ուժերի ձևավորած ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիան օրերս հարթակ ստեղծեց։ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը և Լևոն Շիրինյանի քրիստոնեա-դեմոկրատները հայտարարեցին, որ այսպես կոչված «Ժողովրդավարական ուժերի հարթակի» գլխավոր նպատակը լինելու է աջակցությունն իշխանություններին՝ եվրոպական ինտեգրման և արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորի խորացման գործում: Ընթացիկ իրադարձությունների համատեքստում խոսքը այն կուսակցությունների մասին է, որոնց առաջնորդները պատրաստ են Փաշինյանի հետ կիսել ժողովրդի և պետության դեմ կատարած հանցագործությունների պատասխանատվությունը։

Ոչ ֆորմալ կոալիցիան պարբերաբար հանդիպումներ է ունենում Փաշինյանի հետ, ընդ որում այդ դաշինքի արևմտյան կողմնորոշումը ձևավորվել է ի սկզբանե, դրա շարքերից անհապաղ դուրս են մղվել Ռուսաստանի հետ համագործակցության օգտին հանդես եկող կուսակցությունները, օրինակ՝ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը։

Նորաթուխ հարթակի կուսակցությունների առաջնորդները 3 տարի շարունակ իշխանության բոլոր հեռուստաալիքներով հանդես են գալիս որպես ռեժիմի գլխավոր խոսափողներ և ակտիվորեն գործարկված են Փաշինյանի նախաձեռնած ռուսատյաց հիստերիայի մեջ, որի գլխավոր նպատակը Արցախը հանձնելու Փաշինյանի մեղքը Ռուսաստանի վրա բարդելն է։ Այս տարիների ընթացքում առաջին անգամ գաճաճ ուժերը որոշեցին կազմել ֆորմալ միավորում և արեցին դա «ռուսական 5-րդ շարասյան» (ի դեմս «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման) դեմ պայքարի ցուցանակի տակ: Պետք չէ հաշվից դուրս թողնել այն գործընթացները, որոնք ծավալվելու են հաջորդ տարի. չէ՞ որ 2025-ը նախընտրական է լինելու, 2026-ին են նշանակված հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ակնհայտ է, որ Արամ Զավենիչն ու Արման Բաբաջանյանը ուզում են կրկին նստել պատգամավորական աթոռին, իսկ Տիգրան Խզմալյանն ու Լևոն Շիրինյանը երազում են հասնել դրանց երկրորդ փորձից. առաջինը 2021-ին ավարտվեց խայտառակ ձախողմամբ։

«Ժողովրդավարական հարթակն» իր մասին հայտարարեց հենց այն պահին, երբ իրական ընդդիմության կուսակցությունների միջև կոնսենսուս ձևավորվեց Փաշինյանի հրաժարականի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին քաղաքական դաշտը համախմբող անձ ճանաչելու շուրջ։ Հարթակն ընտրության մեծ հնարավորություն չունի. կա՛մ ընտրությունների գնալ ՔՊ-ի հետ դաշինքով, ընդ որում Փաշինյանի կուսակցությունը քարշակի դեր է խաղալու, թեև հենց ինքը նման օգնության կարիք ունի։ Երկրորդ սցենարը վարչապետի կուսակիցների հաշվին ՔՊ ցուցակով նշյալ ուժերի առաջնորդների մուտքն է խորհրդարան, ինչն այնքան էլ դուր չի գա ՔՊ կուսակցական վերնախավին։ Իսկ եթե երկրում իշխանությունն անցնի իրական ընդդիմության ձեռքը, ապա «Նիկոլի կլիենտներին» ոչինչ չի ժպտում։

Ընտրություններից անցել է 3 տարի, իսկ նշյալ կուսակցությունների վարկանիշը մնացել է զրոյական նիշի վրա։ Այդ ուժերն իրենց հռչակել են արտախորհրդարանական ընդդիմություն, սակայն արժանիորեն վայելում են «Նիկոլի կլիենտների» համբավ։ Ակնհայտ է, որ այսպես կոչված «Ժողովրդավարական հարթակն» իր մասին հայտարարեց ոչ այլ կերպ, քան անձամբ Փաշինյանի մատուցմամբ։ Դաշինքը բաց է համագործակցության համար, քանի որ իշխող վերնաշերտի պարագլուխը ծրագրում է միավորել արևմտյան կողմնորոշման արտախորհրդարանական բոլոր ուժերին նույն հարկի տակ։ Այդպես ավելի հեշտ կլինի ապահովել հավաքական Արևմուտքի աջակցությունը 2026 թվականի ընտրություններում։ Խոսքը խորշելի ուժերի քաղաքական հարթակի մասին է, որոնք շարքերի թվաքանակով և մարզերում ստորաբաժանումների քանակով չեն համապատասխանում Կուսակցությունների մասին օրենքի պահանջներին։

Ընտրություններին առանձին-առանձին կամ միմյանց հետ դաշինքով այդ ուժերի մասնակցության երրորդ սցենարը, ինչպես 2021 թվականին, ենթադրում է նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում Փաշինյանի հավատարիմ թիմակիցների առկայություն՝ «փողի պարկերի» թվից։ Հարթակի կուսակցություններով Փաշինյանը մտադիր է 2026 թվականի ընտրությունների արդյունքներով փոխարինել իրական խորհրդարանական ընդդիմությանը: Այդ մտադրությունը հակասում է քաղաքական իրողություններին, քանի որ ՔՊ-ի և դրա առաջնորդի վարկանիշը 8 տոկոսից ձգտում է պլինթուսից ցածր նշագծի: 2026-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն կարող է խորհրդարանական նոր մեծամասնություն ձևավորել միայն ընտրողների կամարտահայտության դեմ լայնածավալ ոտնձգության և քվեարկության արդյունքների տոտալ կեղծման գնով։ Նույն կերպ Փաշինյանը մտադիր է խորհրդարան անցկացնել «Ժողովրդավարական հարթակի» կուսակցություններին՝ հույս փայփայելով, թե Արևմուտքը աչք կփակի բոլոր խախտումների վրա, որպեսզի նոր խորհրդարան անցնեն միայն արևմտամետ ուժերը։ 2026-ի խորհրդարանի կազմն արդեն հայտնի է, Նիկոլն ուզում է ինքն իր համար ընտրել ընդդիմություն և քաղաքական մեծամասնություն։

Հավաքելով իրական ընդդիմության կուսակցություններին նույն հարկի տակ՝ արքեպիսկոպոս Գալստանյանը դարձավ իշխող ռեժիմի պարագլխի հրաժարականի ծրագրի շուրջ կոնսենսուսի մարմնավորումը։ «Նիկոլի կլիենտների» ճամբարից իրական ընդդիմության կողմն անցավ «Լուսավոր Հայաստանը», որի առաջնորդ Էդմոն Մարուքյանը վերջերս լքել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Նրա հրաժարականից հետո լրատվամիջոցները վարկած հրապարակեցին, որ Փաշինյանը Մարուքյանին ուղարկել է իրական ընդդիմության ճամբար, որպեսզի վերջինս կարողանա լրտեսել իր քաղաքական հակառակորդներին։ Դավիթ Խաժակյանը ներկա է եղել արքեպիսկոպոս Գալստանյանի հետ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը, իսկ ինքը՝ Էդմոնը, բազմակուսակցական դաշինքին ներկայացվող իր պահանջները հրապարակել է ոչ այլ պատճառով, քան լկտիության ավելցուկից։ Բազմաթիվ վերլուծաբաններ վստահ են, որ Մարուքյանին պետք է ցախավելով քշել իրական ընդդիմության ճամբարից՝ որպես Արցախի Հանրապետության դեմ Փաշինյանի հանցագործությունների մեղսակցի։ Նրա տեղը շիրինյանների ու խզմալյանների կողքին է։ Նույն ցախավելով պետք է քշել Ազգային-ժողովրդավարական բևեռին Սասնա ծռերին»), որն արդեն իսկ խաղաց իշխանությունների օգտին, հայտարարելով Ռուսաստանում իր կապերի մասին, ինչով հարուցեց քարոզչամեքենայի դիվահար արձագանքը՝ «Մոսկվայի ցուցանող և ուղղորդող ձեռքի» թեմայով

Մարուքյանից առաջ ոչ ֆորմալ կոալիցիայի ճամբարը լքել էր փաստաբան Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը, նա ներկայացնում է Ազատ գյուղում զոհված 15 զինվորների ծնողների շահերը: Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նույնպես անելիք չունի իրական ընդդիմության շարքերում։ Երկրի և ժողովրդի դեմ հանցագործությունների համար պատասխանատվությունը ՔՊ-ի և Փաշինյանի հետ կիսելու պատրաստակամություն հայտնեցին միայն Արամ Զավենիչը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Լևոն Շիրինյանը և նրանց տեղակալները: Ազգային օրակարգ ունեցող կուսակցությունները 6 տարվա մեջ առաջին անգամ համաձայնության եկան Փաշինյանին և իր ոստիկանական խունտային իշխանությունից հեռացնելու հարցում