ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԹՎԵՐՈՎ

1918թ. մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն՝ ապացուցելով իր անկախության և ազատության իրավունքը։ Այդ օրերի կարևորությունը ցույց տալու համար Sputnik Արմենիան մայիսյան հաղթանակների մասին ինֆոգրաֆիկա է կազմել։

Майские победы 1918 года в цифрах

Հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մի քանի ճակատագրական իրադարձություններ են եղել, որոնք խոր հետք են թողել և կանխորոշել ազգի ապագան։

1918 թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի ճակատամարտը, անշուշտ, դրանցից մեկն է։ Այն հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր», որովհետև թուրքական բանակի նկատմամբ հաղթանակը հայերին փրկեց երկրորդ ցեղասպանությունից և թույլ տվեց վերականգնել գրեթե 6 դար առաջ կորցրած պետականությունը։

2018 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից. խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։

Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։

Sputnik Արմենիա