Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, որը քննադատներն անվանում են ռուսական օրենք, հայտնել է NewsGeorgia-ն։ Պատգամավորներն 84 ձայնով քվեարկել են օրինագծին նախնական տարբերակով հաստատելու օգտին։ Դեմ են արտահայտվել չորս պատգամավոր:
Գրեթե ամբողջ ընդդիմությունը ի նշան բողոքի լքել է նիստը և չի մասնակցել քվեարկությանը։ Ռուսթավելի պողոտայում ընթացող հանրահավաքին միացել են իշխանությունների հակառակորդները։ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Նախագահն իր հերթին վետո էր դրել օրինագծի վրա:
Վրաստանբի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենքն անվանել է « էությամբ և ոգով ռուսական», որը հակասում է սահմանադրությանը և «բոլոր եվրոպական չափանիշներին», ինչպես նաև խոչընդոտ է Վրաստանի եվրոպական ճանապարհին։ Իրենց մոտիվացիոն դիտարկումներում նա առաջարկել է, որ օրենքը գործի միայն մեկ օր, իսկ դրանից հետո չեղյալ համարվի։
Վետոյի հաղթահարումից հետո օրենքը վերստին կուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Եթե Զուրաբիշվիլին դարձյալ չստորագրի օրենքը, այն կստորագրի ու կհրապարակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Հրապարակումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի։
News.am