«Արա»-ն դու ես այ տղա», «Տո դու ինչ կարաս ասես վափշէ» ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Ոստիկանության քողի և համազգեստի տակ պաշտպանված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա. ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի դեպքում պարգևատրման չափը և դուք դա վճարում եք դրամո՞վ, թե՞ ադրբեջանական մանաթով: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Տեղից ՔՊ-ական պատգամավորներից մեկը ինչ-որ բան ասաց, որը չլսվեց, ինչին Ավետիսյանն գոռալով արձագանքեց. «Արա»-ն դու ես, այ տղա, հանգսիտ տեղդ նստի հլը: Տո դու ի՞նչ կարաս ասես վափշե»:
Իրավիճակը դահլիճում լարվեց:
Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին կարգավորել իր խոսույթը:
ՔՊ-ականներից մեկը հայտարարեց. «Ցուցարարի աչք ձեր վախտով ա հանվել: Քանի՞ միլիոն ռուբլի են ղրգել, քանի միլիոնն եք կերել էդ ղրգած ռուբլիներից: մարդիկ որ ղրգում են, գոնե մի կերեք, հետ»:
Ավետիսյանն ասաց. «Ցուցարարի աչքը հանել է սիգարետը բերանին ոստիկանը»:
News.am