2024-06-05 17:06
Լրատվական գործակալություններ
Սյունիքի մարզպետ․ Շուռնուխի տները պատրաստ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շուռնուխի տները պատրաստ են, միայն բացման արարողության օրերի հստակեցման հարցն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
«Բոլոր հարցերը լուծված են։ Որևէ փոփոխություն չկա Սյունիքի մարզում, որովհետև Սյունիքում ոչինչ տեղի չի ունենում»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։
News.am