2024-06-06 17:40
Լրատվական գործակալություններ
Լոռու մարզպետ․ Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են
Աղետի գոտում գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը։
Նշվում է, որ այսօր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու համար Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել:
Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: Տրվել են նոր հանձնարարականներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղում, որն ամենաշատն է տուժել հեղեղումից, արդեն կետային ջրահեռացման և էլեկտրամատակարարման վերականգման աշխատանքներ կիրականացվեն։ Ախթալայում ժամանակավոր կամուրջ է կառուցվել մարդատար մեքենաների համար, հետիոտնի համար էլ կախովի կամուրջ կտեղադրվի։
Sputnik Արմենիա