2024-07-11 17:49
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին
Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ (խորհրդարան) Սահիբա Գաֆարովան BRICS-ի 10-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Report.az-ը:
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելուն կնպաստի խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացումը։