ԷԼ ՆԻՆՅՈՅԻ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆՆԵՐՆ ԱՐՏԱՌՈՑ ԿԴԱՌՆԱՆ, ԵԹԵ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԴԱՆԴԱՂԵՑՎԻ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Էլ Նինյոյում ընթացող բնական երևույթի արտառոց դրսևորումները սպառնում են սահմանված կարգ դառնալ, գրում է Live Science-ը։
Այս հուժկու Էլ Նինոյի ժամանակ Հարավային Ամերիկայի արևմտյան ափին առատ տեղումներ են լինում, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների, մինչդեռ Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջաններում, մասնավորապես՝ Ինդոնեզիայում և Ավստրալիայում, երաշտի շրջաններ են ապրում:
Ըստ ՄԱԿ-ի 2023 թվականի զեկույցի՝ ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս միտումների շարունակման դեպքում մինչև 2100 թվականը գլոբալ ջերմաստիճանն ըստ Ֆարենհայթի կբարձրանա 5,2 աստիճանով (2,9 աստիճան ըստ Ցելսիուսի): Սակայն նոր մոդելային հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե մոլորակը դրանից ավելի շատ տաքանա՝ 6,6°F (3,7°C), ապա Էլ Նինյոն 90%-ը կմրցակցի դիտարկումների ընթացքում գրանցված ամենահուժկու դրսևորումների, ինչպես օրինակ 1997-1998 թվականներին տեղի ունեցած Էլ Նինյոյի հետ:
Ըստ 1999 թվականին Science հնադեսում հրապարակված գնահատականի՝ Էլ Նինյոն 23 հազար մարդու մահվան և միլիարդավոր դոլարների վնասի պատճառ է դարձել՝ փոթորիկների, երաշտների և ջրհեղեղների հետևանքով առաջացած հիվանդությունների բռնկումից:
«Եթե մենք հայտնվեինք մի իրավիճակում, երբ յուրաքանչյուր Էլ Նինյո ծայրահեղ Էլ Նինյո է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, դա հսկայական սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի համար», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Թոբիաս Բեյրը, որը մինչ այդ հետազոտություն է անցկացրել որպես Գերմանիայի Գեոմար Հելմհոլցի անվան օվկիանոսի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող:
Կլիմայի փոփոխության ազդեցությունը Էլ Նինյո և Լա Նինյա բոլորաշրջանների վրա բուռն բանավեճեր է հարուցել: Որոշ վաղ մոդելներ ենթադրում էին, որ տաքացող աշխարհը կարող է լինել մշտատև Էլ Նինյո վիճակում, երբ հասարակածի շուրջ փչող պասսատնրը թուլանում են, իսկ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածի ջրերը ավելի են տաքանում:
Օվկիանոսի այս տաքացումը լայնածավալ ազդեցություն է թողնում կլիմայի և եղանակի վրա: Ջրի արձակած ջերմությունը ներթափանցում է մթնոլորտ՝ բարձրացնելով գլոբալ միջին ջերմաստիճանը։
Հյուսիսային Ամերիկայի վրայով շիթային հոսքը շարժվում է դեպի հարավ՝ ցամաքեցնելով Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքը և ավելի շատ տեղումներ առաջացնելով Միացյալ Նահանգների հարավում:
Դրա աառռավել ծանր հետևանքներից մի քանիսը Հարավային կիսագնդում են նկատվում. Հարավային Ամերիկայում արտառոց անձրևներ են տեղում, մինչդեռ Խաղաղ օվկիանոսի հակառակ կողմում՝ երաշտներ և անտառային հրդեհներ մոլեգնում: