Երևանում կկայանա միջազգային արբիտրաժային երկրորդ կոնֆերանսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 4-ին Երևանում կկայանա միջազգային արբիտրաժային երկրորդ կոնֆերանսը, որի նպատակն է համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու արբիտրաժի միջազգային փորձն ու հեռանկարները, զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը։

 


Կարողությունների բացահայտումն ու տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունն արբիտրաժի ապագայի վրա։ Հայաստանում Արբիտրաժի և հաշտարարության համակարգի ներդրմանը ակտիվ մասնակցում է ԱՄՆ-ում գործող Իրավաբանների Հայկական Ասոցիացիան, որի հիմնադիր անդամ, Լոս Անջելեսի շրջանային նախկին դատավոր Զավեն Սիրնանյանը Ալֆա Նյուզի հետ հարցազրույցում մեկնաբանել է իրավական վեճերի այլընտրանքային լուծումների պրակտիկան և համակարգի անհրաժեշտությունն ու նշանակությունը Հայաստանի համար։