Մամիջանյան․ Մեղավորը հեծանիվն է, փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի պահվածք է իրենց քաղաքականությունը
Ճանապարհին կարդացի, որ Փաշինյանը փաստահավաք խումբ է ստեղծում 1993-2023 թվականներին մարդու իրավունքների խախտումների հետ կապված, կրկնում եմ այն նույն գաղափարը, որ հանցագործները չեն կարող քննություն իրականացնել. լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Եթե այդ հանձնաժողովը իրապես ցանկանում է վեր հանել մարդու իրավունքների նկատմամբ գործած հանցագործությունները, այդ թվում՝ Փաշինյանի ռեժիմի, ապա Աշոտյանի դեպքը դրա օրինակ է, որը փաստել են շատ միջազգային կառույցներ: Այդ փստահավաք հանձնաժողովը մեծ անելիք ունի։ Սա, իհարկե, կատակ է, քանի որ ոչ մի հանձնաժողովից էլ այսօր ոչ մի ակնկալիք չունեմ։ Իսկ ցանկացած դատավարությունից ես մի ակնկալիք ունեմ, որ մարդիկ, վերջապես, կդադարեն գործիք լինել Փաշինյանի ձեռքերում և կվարվեն իրենց խղճի թելադրանքով»,-հայտարարեց նա:
«Այն ամենը, ինչ մենք հիմա ենք տեսնում, արտաքին քաղաքականություն չէ։ Դա փոքր ժամանակ «հեծանիվ չունեցածի» պահվածք է։ Եվ ինքն այդ հեծանիվ չունենալու սինդրոմը փորձում է պրոյեկտել և՛ ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրգործերով, և՛ արտաքին քաղաքականության մեջ, և՛ իր թիմակիցների նկատմամբ։ Ամեն ինչի մեղավորն այդ հեծանիվն է», - նշեց Մամիջանյանը։
Aysor.am