2024-08-27 09:27
Լրատվական գործակալություններ
Հակառակ էֆեկտն է ունենալու. ԵԽԽՎ նախագահը` պատվիրակների մուտքն Ադրբեջան արգելելու մասին
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների` ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքը երկիր արգելելու որոշումը:
«Դա վատ ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում»,-ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով` անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները. խղճի մտոք քվեարկած մարդկանց սև ցուցակում ներառելը միայն հակառակ էֆեկտ կարող է ունենալ:
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանություններն արգելել էին իրենց երկիր մտնել ԵԽԽՎ այն պատգամավորներին, որոնք դեմ էին քվեարկել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների վավերացմանը:
Sputnik Արմենիա