2024-09-16 11:29
Լրատվական գործակալություններ
0
2023թ սեպտեմբերյան դեպքերի տարելիցին հոգեհանգստյան կարգ կմատուցվի
Ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ին Երևան քաղաքի Կոմիտաս փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված ու սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հոգիների խաղաղության համար: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։
Կոչ ենք անում միահամուռ կերպով մեր աղոթքները վերառաքենք Ամենակարող Տիրոջը, որ Նա խաղաղություն տա ննջեցյալների հոգիներին ու մխիթարություն բերի նրանց ընտանիքներին և մեր ազգին` մեր ունեցած կորուստների համար:
«Փաստինֆո»