ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Անցած շաբաթ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը Լիոնում անցկացրեց «Գործիր հանուն Հայաստանի» կլոր սեղան: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ռենե Լևոնյանը, Ստեփանակերտի լեդի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն ու իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար, հայ գերիների ազատ արձակման հարցերով «Լիբերտաս» նախաձեռնող խմբի ղեկավար Հիլդա Չոբոյանը:

Միջոցառման հիմնական թեմաներն էին Հայրենիքից բռնի տեղահանված արցախահայության վիճակի հետ կապված հարցերը: Ինչպես «ԳԱ»-ին տված հարցազրույցում պատմեց Հիլդա Չոբոյանը, խնդիրները դիտարկվել են երկու տեսանկյունից. մարդասիրական, ինչպես նաև արցախահայության՝ որպես միասնական համայնքի ինքնության պահպանման և նրա ապագայի համատեքստում:

արդասիրական թեման լուսաբանեց Վարդան Թադևոսյանը, որը 30 տարի եղել է Ստեփանակերտում բարոնուհի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ղեկավարը, և այսօր էլ շարունակում է այդ գործունեությունը Հայաստանում։ Վարդանի ելույթը շատ տպավորիչ և հուզիչ էր, նա խոսեց նաև Արցախում վերջին օրերի, նրա բնակիչների ապրած հիասթափության մասին

Պատվելի Ռենե Լևոնյանը կիսեց իր մտահոգությունն այն առնչությամբ, թե ինչպիսի վերաբերմունք է ստեղծվել Հայաստանում արցախցիների նկատմամբ՝ կառավարության քաղաքականության հետևանքով: Նա նշեց, որ արդար չէ արցախցիների ուսերին բարդել այն բոլոր խնդիրներն ու դժվարությունները, որոնք առկա են այսօրվա Հայաստանում, և որ նման մոտեցումը պառակտում է մտցնում հայ հասարակության մեջ:

Իմ զեկույցը նվիրված էր առաջին հերթին արցախցիների ինքնության և ընդհանրության պահպանման անհրաժեշտությանը, ինչպես նաև այդ հարցում պետական քաղաքականությանը: Բանն այն է, որ իշխանությունների ընդունած մի շարք որոշումներ փակում են ապագայում արցախահայության Հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Սա առաջին հերթին վերաբերում է նրանց անձնագրերը փոխելուն և դրանով իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար փախստականի կարգավիճակից փաստացի հրաժարվելուն։

Միաժամանակ Հայաստանի կառավարությունը լռություն է պահպանում միջազգային ասպարեզում և որևէ պահանջ չի ներկայացնում նրանց վերադարձի հարցում։ Նույնիսկ եթե ՀՀ իշխանությունները գտնվում են Ադրբեջանի ճնշման տակ, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի արցախցիները պահպանեն ոչ միայն հույսը, այլև իրենց ինքնությունն ու ընդհանրությունը, որպեսզի հնարավորության դեպքում վերադառնան իրենց տներ ու իրենց երկիր:

Այս համատեքստում ակնհայտ է զուգահեռը ներկա իրավիճակի և այն ամենի միջև, ինչ տեղի էր ունենում 1989-1991 թվականներին, երբ Հայաստան էր հոսում Ադրբեջանից փախստականների բազմությունը։ Այն ժամանակ պաշտոնական Երևանն անմիջապես փակեց հարցը միջազգային մակարդակով, հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիություն կտրամադրի նրանց։ Հարյուր հազարավոր փախստականներին իրենց տներ վերադարձնելու ոչ մի պահանջ չհնչեց։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից և երկու անկախ պետությունների ձևավորումից հետո անհրաժեշտ էր դնել այդ հարցը միջազգային իրավունքի հարթության վրա։

Այո, Հայաստանն այն ժամանակ հաղթող երկիր էր։ Բայց տեսեք, թե ինչպես է իրեն պահում և «Արևմտյան Ադրբեջան» կեղծ գաղափարի տեսքով ինչպիսի պահանջներ է ներկայացնում այսօր հաղթող երկիրը։ Եվ դա՝ պաշտոնական Երևանի զրոյական պահանջների խորապատկերին, այն հանգամանքի խորապատկերին, որ հայկական կողմն անհամեմատ ավելի շատ փաստարկներ ու փաստեր ունի, մասնավորապես՝ փախստականների վերադարձի վերաբերյալ։ Դրանք, սակայն, իսպառ բացակայում են ներկա իշխանությունների օրակարգում։ Այդ թվում նաև այն պատճառով, որ այն ժամանակ՝ ավելի քան 30 տարի առաջ, ՀՀ ղեկավարությունը շտապեց անհապաղ ու հիմնավորապես փակել հարցը։

Նույնը վերաբերում է անհետ կորածների թեմային։ Ադրբեջանը համառորեն խոսում է իր մարդկանց մասին՝ ուռճացնելով իրական թիվը, իսկ այ Հայաստանը չի բարձրացնում ինչպես Արցախյան առաջին ազատամարտի, այնպես էլ վերջին պատերազմների տարիներին անհետ կորած հայերի հարցը։

Ցավոք, մենք կրկնում ենք անցյալի սխալները։ Սրանք քաղաքական սխալներ են, շատ խոշոր ու աններելի, մանավանդ այսօր, երբ արդեն կորցրել ենք Արցախը։

ուք ասացիք, որ ՀՀ իշխանությունները գտնվում են Բաքվի ճնշման տակ, դրա համար էլ չեն բարձրացնում այդ հարցերը։ Բայց արդյոք միայն դա՞ է պատճառը:

-Ոչ, իհարկե: Ասեմ ավելին. ինձ համար նման պատճառն անընդունելի է, քանի որ այս բոլոր խնդիրները բարձրաձայնելու բազմաթիվ եղանակներ կան։ Սակայն փոխարենը ամեն կերպ տիրաժավորվում է այն դրույթը, թե մենք, իբր, թույլ ենք, անօգնական ու անզոր, և մեզանից ոչինչ կախված չէ։ Ճիշտ է, միջազգային դատարաններ հայցեր են ներկայացվել մի շարք հարցերով, բայց հստակ և համապարփակ քաղաքականություն չկա։ Ավելին, տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարող են հրաժարվել այդ հայցերից։

Ընդհանուր առմամբ, ես զգում եմ, որ Արցախի հարցում մենք գնում ենք բոլորովին սխալ ուղղությամբ։ Բնավ պատահական չէ, որ այս քաղաքականության արդյունքում բազմաթիվ արցախցիներ արդեն լքում են Հայաստանը։ Եթե այսպես շարունակվի, հարցն ինքնըստինքյան կփակվի։

-Միգուցե հենց դա՞ է իշխանությունների նպատակը

նարավոր է: Բայց ամեն դեպքում ինձ համար նրանց իրական նպատակը մնում է անհասկանալի։ Չկա ո՛չ մշակված ծրագիր, ո՛չ քաղաքականություն և ուղղվածություն։ Նրանք կարող են այսօր մի բան ասել, իսկ մեկ շաբաթ անց՝ այլ բան, հետո նորից վերադառնալ նախորդ ասածին և այլն

իկին Չոբոյան, չեմ ուզում աննրբանկատ թվալ, բայց այ Լիոնում կլոր սեղան անցկացրեցիք, հանդիպեցիք, կարևոր հարցեր քննարկեցիք: Հայկական մամուլում (չխոսենք արդեն ֆրանսիականի մասին) այդ առնչությամբ մի բառ անգամ չկա։ Ո՞րն է նման միջոցառումների իմաստն ու օգուտը:

կներև է ընդհանուր դինամիկան և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում. պառակտման, կոտորակման դինամիկա։ Իրավիճակն այնպիսին է, որ առանձին փոքր խմբեր իրենք միջոցառումներ, ակցիաներ են անցկացնում և ընդհանրապես զբաղվում կարևոր գործերով, բայց այն հաստատություններն ու կազմակերպությունները, որոնք պետք է համակարգեն այդ ամենը և վերածեն հավաքական ուժի, կորցրել են, այսպես ասած, իրենց լեգիտիմությունը։

Մյուս կողմից, աշխարհը շատ-շատ է փոխվել վերջին տասնամյակում, Սփյուռքի նախկին կազմակերպություններն ու առաջնորդները կորցրել են հասարակությանը ճիշտ ուղիներ ու մեթոդներ ցույց տալու միջոցները: Սոցիալական ցանցերի ի հայտ գալը հանգեցրեց նրան, որ անձի, անհատի գործոնը կտրուկ աճեց, իսկ հավաքական ուժ հասկացությունն արժեզրկվեց։ Սոցիալական ցանցերի «շնորհիվ», ամենատխմար ու անպետք գաղափարը համարժեք է դարձել ամենակարևոր ու նշանակալի ծրագրին։

-Բառացիորեն այս օրերին Երևանում անցկացվեց այսպես կոչված Համահայկական գագաթնաժողով, որին մասնակցեցին Սփյուռքի բավական մեծ թվով ներկայացուցիչներ: Մի կողմ թողնենք մյուս տեսանկյունները, բայց այդ միջոցառման ընթացքում ծայրաստիճան քիչ ուշադրություն հատկացվեց ազգի համար կարևորագույն այն հարցերին, որոնց մասին խոսում եք։

-Իմ կարծիքով, այդ գագաթնաժողովը Սփյուռքում նոր հասարակություն ստեղծելու հերթական փորձն էր, և կարծես թե հենց դա է Սփյուռքի գործերի հանձնակատարի նպատակը: Նման գաղափար գոյություն ուներ դեռևս ԽՍՀՄ-ում, երբ փորձում էին ձևավորել «իրենց» Սփյուռքը՝ ճանապարհից հեռացնելով անկախության գաղափարը կրող իրական առաջնորդներին և առաջատար դերերի համար առաջ քաշելով մտավորականության երկրորդական ու երրորդական ներկայացուցիչների։ Կարծում եմ՝ ճիշտ նույն բանն է տեղի ունենում։

Անշուշտ, Սփյուռքի խոշոր կազմակերպությունները ձախողումներ են թույլ տվել իրենց գործունեության մեջ (դա չի վերաբերում Մերձավոր Արևելքի հայ համայնքներին, այնտեղ այլ իրավիճակ է)։ Խոսքն առաջին հերթին արևմտյան աշխարհի հայկական կառույցների մասին է, որոնք աստիճանաբար կորցրել են իրենց դիրքերն արմատապես փոփոխված իրողությունների պայմաններում։

ՀՀ ներկայիս իշխանությունները հենց փորձում են օգտվել այս իրավիճակից և առաջին պլան մղել մարդկանց, որոնք պատկերացում չունեն ո՛չ Սփյուռքի, ո՛չ Հայաստանի մասին, չեն պատկերացնում մեր ժողովրդի ապագան և մտածում են բացարձակ պրիմիտիվ, ժամանակին ոչ համարժեք կատեգորիաներով։ Չեմ ուզում ընդհանրացնել, նրանց թվում, իհարկե, կարող են լինել բացառություններ։ Բայց ընդհանուր վեկտորը հենց սա է. ՀՀ իշխանություններին պետք են պարզունակ ու նսեմ մտածողությամբ մարդիկ, որոնց հաշվին էլ ուզում են ձևավորել «նոր հասարակություն», այդ թվում՝ Սփյուռքում։