ԲԱՅԴԵՆԸ ՆԱՄԱԿՆԵՐ Է ԳՐՈՒՄ

Հեռացող Բայդենը նամակներ է գրել Ալիևին ու Փաշինյանին։ Երկու առաջնորդներին, որոնք մտադիր են հավերժ իշխել իրենց երկրներում: Բայց դա չէ գլխավորը։

Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագիրը կհաջողվի կնքել մինչև տարեվերջ։ Ըստ Բայդենի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ-ը ունի որոշակի գաղափարներ, որոնք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կներկայացնի Մայք Կարպենտերը՝ այդ առնչությամբ Ալիևի և Փաշինյանի կարծիքն իմանալու համար։

Դե, և իհարկե, նամակներում հերթապահ կերպով խոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին։ Թեև նույնիսկ Ալեն Սիմոնյանը, անգամ Ալեն Սիմոնյանն է խոստովանում, որ Հայաստանն առանց այդ էլ «գերզիջել» է հնարավոր ամեն ինչ

Որոշ փորձագետներ համարում են, որ Բայդենի նամակները պայմանավորված են միավորներ հավաքելու Դեմոկրատական կուսակցության ցանկությամբ՝ ընտրությունների նախաշեմին, որոնց արդեն հաշված օրեր են մնացել (նոյեմբերի 5)։ Այնքան էլ համոզիչ չի թվում: Նախ՝ բնավ փաստ չէ, թե միջին վիճակագրական ամերիկացի ընտրողի դիրքորոշման վրա ինչ-որ կերպ ազդում է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը։ Եվ որ այդ ընտրողն ընդհանրապես տեղյակ է նման գործընթացի մասին։

Երկրորդ՝ մինչև նոյեմբերի 5-ը կողմերը ոչ մի կերպ չեն հասցնի հաշտության պայմանագիր կնքել։ Եվ դժվար էլ թե ցանկանան։ Ավելի շուտ կնախընտրեն տեսնել, թե ինչով են ավարտվելու ընտրություններն ԱՄՆ-ում։ Դե, և վերջապես, եթե ենթադրենք, թե Բայդենի նամակները պայմանավորված են հայկական Սփյուռքի ձայները նվաճելու ցանկությամբ, ամենևին փաստ չէ, թե ԱՄՆ-ի հայ համայնքը հիացած կլինի ենթադրյալ խաղաղության պայմանագրի տեքստով, որը կոչված է դե յուրե օրինականացնել Արցախի բռնազավթումն Ադրբեջանի կողմից և նման քայլի լեգիտիմության ճանաչումը Երևանի կողմից։

ԱՄՆ-ի հայ համայնքը ամերիկյան առաջնորդներից պահանջում է ոչ թե խաղաղեցնել ագրեսորին, այլ պատժամիջոցներ կիրառել նրա դեմ։

Ըստ երևույթին, Բայդենի նամակները պայմանավորված են ավելի շուտ տարածաշրջանում նոր ահագնացման հավանականությունը նվազեցնելու ցանկությամբ, ինչը հնարավոր է Սպիտակ տանը սպասվող հերթափոխման ընթացքում։ Անկախ նրանից՝ արմատական կլինի դա, թե մասնակի:

Սպիտակ տանը կայանալիք փոփոխությունների, կադրային ցնցումների և այլնի խորապատկերին հնարավոր է սրացում միանգամից մի քանի ուղղություններով. և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Ուկրաինայի հակամարտության գոտում, և՛ մեզ մոտ, թեև ներկայումս հարաբերական անդորր է, բայց բոլորը, այդ թվում՝ դեմոկրատների աշխատակազմը, հասկանում են, թե որքան փխրուն է դա և կախված աշխարհում ու տարածաշրջանում ընթացող այլ հողմացունց գործընթացներից։ Սպիտակ տանը հերթափոխման պայմաններում ԱՄՆ-ի համար ցանկալի չէ ահագնացումն այդ ուղղություններից ոչ մեկում։ Ցանկացած վարչակազմի պարագայում, քանի դեռ նոր թիմը լիարժեքորեն չի անցել իր պարտականություններին։

Դե, և իհարկե, այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ը կորցնում է Վրաստանի հնազանդությունը, նա շահագրգռված է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում ու Ադրբեջանում։ Մանավանդ որ արդեն ոչ միայն Ալիևը, այլև նույնիսկ Փաշինյանն է տեսնում, թե ինչով է ավարտվելու Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունն Ուկրաինայում։ Դրա համար էլ Փաշինյանը հասկանում է, որ թեկուզ ատամները կռճտացնելով, բայց այնուամենայնիվ արժե այցելել ԲՐԻԿՍգագաթնաժողով, նույնիսկ եթե Կազանում հեծանվային զբոսանք իր համար նախատեսված չէ։

Հիշենք, թե ինչպես իր վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը դիտողություն արեց իր ընտանեկան թերթի լրագրողին, որ Ռուսաստանի պես երկրի մասին պետք է հարգալից խոսել։ Փաշինյանը բացատրում էր իր թերթի լրագրողին, որ Ռուսաստանի մասին պետք է հարգալից արտահայտվելՓաշինյանը

Դատելով ամենից, աշխարհաքաղաքական փոփոխությունների քամին աստիճանաբար հասնում է նաև պաշտոնական Երևան։ Եվ դա ստիպում է Վաշինգտոնին որոշակի քայլեր ձեռնարկել իր տարածաշրջանային հեղինակությունը վերականգնելու համար։