«ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. Մասլով

Ավանդաբար և պատմականորեն Չինաստանը թյուրքական աշխարհը տեսնում էր որպես սպառնալիք իր համար: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մասլովը։

Նա հավելել է, որ առճակատումը թուրքերի, իսկ հետո՝ Թուրքիայի հետ պատմական միտում է։

«Թուրքիան հոգեբանորեն ավելի շատ գաղափարական մրցակից է Չինաստանի համար, թեև շատ լուրջ համագործակցություն կա, քանի որ Թուրքիան արևմտյան աշխարհում չգտնվող երկիր է, որը հանդես է գալիս Չինաստանի համար ռացիոնալ նախաձեռնություններով։

Ընդ որում, Չինաստանը չափազանց անհանգստացած է Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության կապակցությամբ։

Չինաստանը չափազանց զգուշանում է թուրքական կապիտալի ազդեցությունից այս տարածաշրջանում, քանի որ հենց ինքը կցանկանար լինել այստեղ հիմնական ներդրողը։

Միաժամանակ, Չինաստանը քողարկում է այս ամենից ունեցած մտահոգություններն ու բացահայտ ցույց չի տալիս դրանք։ Այսօր Չինաստանը չի կարող դիմակայել Թուրքիային, մինչդեռ Մերձավոր Արևելքում Չինաստանի երբեմնի ամենամոտ աջակիցները (Իսրայելն ու Պաղեստինը) փոխադարձ ոչնչացման պատերազմ են վարում»,- նշել է փորձագետը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am