Սիրիայի բանակ․ Ահաբեկչական գրոհը Հալեպի և Իդլիբի դեմ դեռ շարունակվում է

Սիրիայի Զինված ուժերը շարունակում են դիմակայել զանգվածային ահաբեկչական գրոհին, որը ձեռնարկել են ահաբեկչական կազմակերպությունները Հալեպում և Իդլիբում, ինչը հանգեցրել է տեխնիկայի ծանր կորուստների և մարդկային զոհերի։ Այս մասին տեղեկացրել է SANA-ն։

«Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, խախտելով ապաթեժացման համաձայնագիրը, նոյեմբերի 27-ին խոշոր գրոհ են սկսել լայն ճակատով՝ հարվածներ հասցնելով գյուղերին, ինչպես նաև մեր ռազմական կետերին այդ շրջաններում։

Զինված ուժերը արձագանքում են ահաբեկչական գրոհին, որը դեռ շարունակվում է, և գրոհող խմբավորումները տեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել և հանգեցրել մարդկային զոհերի։ Մեր ուժերը դիմակայում են ահաբեկչական կազմակերպություններին կրակային տարբեր միջոցներով և բարեկամական ուժերի հետ համագործակցությամբ, որպեսզի իրավիճակը վերադարձնեն նախկին դրությանը»,- նշված է հայտարարությունում։

News.am