Դեսպան Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ նորանշանակ կցորդին

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պապիկյանը ու Կոպիրկինի և գորյանովի հետ երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր է քննարկել։

Sputnik Արմենիա