Ալեն Սիմոնյան․ ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ այդ կազմակերպությունում մասնակցությունը տնտեսական օգուտներ է բերում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԵԱՏՄ–ն տնտեսական առումով Հայաստանի համար ձեռնտու կառույց է, և մենք միտում չունենք ԵԱՏՄ–ն լքելու։ Ուզում ենք շարունակել (անդամակցությունը)»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ ԵՄ մուտք գործելու գործընթաց սկսելու որոշումը չպետք է Ռուսաստանի մոտ մտահոգություններ առաջացնի։ ԱԺ նախագահի խոսքով` չկա որևէ խնդիր, որ հայկական և ռուսական կողմերը չեն կարող իրար հետ քննարկել և լուծումներ գտնել։
Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ նիստին, Սիմոնյանը նշեց` իր կարծիքով` ճիշտը մասնակցելն է։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄանդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
Sputnik Արմենիա