ՀՐԴԵՀԸ ՈՐՊԵՍ ԼԱԿՄՈՒՍ. ԻՆՉՈ՞Ւ ՆԻԿՈԼԻՆ Ու ԱՐԱԲԱՏԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Լինում են զուգադիպություններ, որոնք ակնթարթային և շատ հստակ զուգահեռներ են առաջացնում տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում տեղի ունեցած և բացարձակապես չփոխկապակցված իրադարձությունների առնչությամբ: Այդպես եղավ հունվարի 21-ին, երբ «ՀՀ ԱԳՆ» անվանյալ գերատեսչության հայտարարությունը հայտնվեց լրահոսում՝ բոլորովին այլ հաղորդագրության հետ բառացիորեն կողք-կողքի, և այդ հարևանությունն ասես շանթահարեց՝ հիշեցնելով, թե ինչ է տեղի ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։

ԱՅԴ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՕՄԵԳԱ» ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՈՎ ԱՆՁԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, որը Թուրքիայում արժանացել է «Արաբատ» քամահրական մականունին, հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ թուրքական հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Բայց փաշինյանական հանցախմբին դա էլ քիչ թվաց. հարկավ, չէ որ խոսքը իրենց սիրելի Թուրքիայի մասին է։ Եվ արդեն հաջորդ օրը ռեժիմի պարագլուխն իր հերթին շտապեց հայտարարել Բոլուի ողբերգության «շոկային» լինելու մասին, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և «շուտափույթ ապաքինում» մաղթել տուժածներին:

Հրդեհում 78 մարդու մահը և 50 անձի վիրավորվելը ողբերգություն է աշխարհի ցանկացած անկյունում։ Բայց տվյալ դեպքում խոսքն ամենևին հումանիզմի, կարեկցանքի կամ ցավակցության մեջ ընտրողականության մասին չէ: Ի վերջո, «ՀՀ ԱԳՆ»-ը բնավ առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նմանատիպ հայտարարությամբ Թուրքիայում տեղի ունեցած այս կամ այն իրադարձության վերաբերյալ, ինչը հասկանալի պատճառներով արդարացիորեն անմիանշանակ արձագանք է հարուցում հայ հասարակության շրջանում:

Պարզապես նույն օրը՝ հունվարի 21-ին, երկու ժամվա տարբերությամբ հրապարակվեց մեկ այլ տեղեկատվություն։ Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը Մջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ համատեղ հաղորդեց 2023 թվականի սեպտեմբերի 25-ին արցախյան Բերքաձորում վառելիքի պահեստի պայթյունի վերաբերյալ հաշվետվության աշխատանքների ավարտի մասին։ Զեկույցը, որում փաստագրված են «մարդկային պատմություններ անհայտ կորածների և պայթյունի պահին նրանց հետ կապված այլ հանգամանքների մասին», կուղարկվի միջազգային կազմակերպություններին, ասված է հաղորդագրության մեջ:

«Զեկույցով Ադրբեջանին կոչ է արվում տրամադրել բոլոր հասանելի տեղեկությունները պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց մասին՝ նրանց հայտնաբերման աշխատանքներին օգնելու համար։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։  Ադրբեջանը միջադեպի առնչությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել և պայթյունի հետևանքով անհետ կորած հայերի պատշաճ որոնում չի իրականացրել»,- նշում են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ դրանով Բաքուն խախտում է միջազգային իրավունքը, զրկելով ընտանիքներին իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին իմանալու իրավունքից:

Զեկույցի նպատակը միջազգային ճնշման ապահովումն է՝ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կատարման և անհայտ կորածների որոնման աշխատանքների իրականացման համար, ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնեմ, որ 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցավ պայթյուն՝ դրան հաջորդած սարսափելի հրդեհով, որի հետևանքով զոհվեց 218 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, իսկ 23-ի ճակատագիրն անհայտ է առ այսօր։ Արժե՞ արդյոք հիշեցնել, որ առանց չափազանցության ապոկալիպտիկ այդ իրադարձությունը լայնածավալ աղետի գագաթնակետն էր, որն ավարտվեց Հայրենիքից ավելի քան 100 000 հայերի գաղթով՝ Ադրբեջան կոչեցյալ ֆաշիստական պետական կազմավորման իրականացրած շրջափակման, ցեղասպանության և ռազմական ագրեսիայի հետևանքով։

Այս չամոքվող վերքին ևս մեկ անգամ դիպչել չես ուզում, բայց անհրաժեշտ է։ Քանզի անցած մեկուկես տարվա ընթացքում այդ պայթյունի և դրան զուգորդած ու հաջորդած բոլոր հանգամանքների մասին քչերն են խոսում։ Եվ քչերն են, բնականաբար՝ հարազատներից բացի, հիշում անհետ կորածներին, չենք խոսում արդեն նրանց ճակատագիրը պարզելու մասին։ Ինչպե՞ս կարող էր 23 մարդ անհետանալ առանց որևէ հետքի, ինչո՞ւ են ականատեսները պնդում, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները: Ինչո՞ւ է նրանց ճակատագրով զբաղվում ոչ թե հայկական պետությունը, այլ միայն հասարակական կազմակերպությունները։

Այժմ այն զուգահեռների մասին, որոնք հիշատակված են հոդվածի սկզբում: Թուրքական քաղաքի հրդեհից «խորապես վշտացած», «շոկ ապրող», ընտանիքներին ջերմ աջակցություն հայտնող և տուժածներին «շուտափույթ ապաքինում» մաղթող Արաբատն ու Նիկոլը կարեկցանքի և աջակցության մի բառ անգամ չասացին արցախցի այն ընտանիքներին, որոնց հարազատները ողջ-ողջ այրվել են հրդեհի բոցերի մեջ։ Ծպտուն անգամ չհանեց տականքների այդ ոհմակը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 500 հայերի մահվան առնչությամբ. թուրքերի հետ անհավասար մարտերում զոհված զինվորների և նրանց, ովքեր փորձում էին բենզին ճարել ու դուրս բերել իրենց հարազատներին Փաշինյանի հանձնած Արցախից, արդյունքում հայտնվելով պայթյունի վայրում։

Հայաստանի Հանրապետության կառավարությունից և խորհրդարանից որևէ մեկը կարեկցանք, ցավակցություն չհայտնեց իր հայրենակիցներին, երկրում սուգ չհայտարարվեց: Ցեղասպանությունն ու հայերի գաղթը կանխելու համար մատը մատին չտված Նիկոլը, ինչպես հայտնի դարձավ (https://golosarmenii.am/am/article/227429/ishkhan-saghathyelyan%E2%80%A4-pashinyane-andzamb-ashkhatyel-e-artsakhi-pyetvothyan-lvotsarman-pastathghthi-vra-tyesanyvoth), այդ օրերին եռանդագին կատարում էր Ալիևի ու Էրդողանի հետ իր հանցավոր պայմանավորվածությունները. զբաղված էր Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթղթի նախապատրաստմամբ և մտահոգված բացառապես նրանով, որ եկած փախստականներն իրենց զայրույթը չուղղեն իր դեմ

Կրկին նշենք, խոսքն ամենևին էլ ողբերգությունների համեմատության կամ էթիկական ու մարդասիրական բնույթի այլ հարցերի մասին չէ։ Խոսքը Հայաստանի այսպես կոչված իշխանությունների արձագանքի մասին է, որոնք խորապես անտարբեր են եղել ու մնում սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցածի նկատմամբ, բայց զարմանալի եռանդ ցուցաբերում Թուրքիայում զոհվածների ընտանիքներին ցավակցություն և զորակցություն հայտնելու հարցում։ Անցած մեկուկես տարվա ընթացքում ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նրա հանցախմբից որևէ մեկը մի բառ անգամ չեն ասել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցածի մասին, այդ թվում ՝ պայթյունի պատճառների հետաքննության և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու համատեքստում։ Նրանցից ոչ մեկը հրապարակավ ապաքինում չի մաղթել ահավոր այրվածքներ ստացած արցախցիներին և չի այցելել նրանց Երևանի հիվանդանոցներում

ԱՍԵՆՔ, ԱՄԵՆ ԻՆՉ ՕՐԻՆԱՉԱՓ Է։ Այս ռեժիմն իսկապես անկեղծորեն վշտացած է թուրքերի մահից։ Եվ այս ռեժիմն իրոք խորապես անտարբեր է 218 զոհված ու 23 անհետ կորած հայերի ճակատագրի նկատմամբ։ Այս ռեժիմն արդեն չի էլ փորձում ինչ-որ բան թաքցնել՝ շատ հստակ ցուցադրելով իր առաջնահերթություններն ու վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ, և թող յուրաքանչյուր ոք հասկանա այդ բառն ինչպես կամենա տվյալ համատեքստում։

Սրանցից ոչ մեկը ոչ մի անգամ Բաքվից չի պահանջել հետաքննություն անցկացնել, թեև 2024 թվականի մարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց պայթյունի վայրում որոնողական աշխատանքները շարունակելու վերաբերյալ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների առկայության և այդ պայմանավորվածությունները խախտման մասին։ Եթե պայթյունը պատահականություն էր, ինչո՞ւ է Բաքվի ռեժիմը խուսափում հետաքննությունից. այս հարցը, իհարկե, կարելի էր տալ, եթե գործ ունենայինք նորմալ երկրի և նորմալ իշխանության հետ:

Եվ ոչ միայն Բաքվում, այլև առաջին հերթին Երևանում։ Բոլուում տեղի ունեցածից խորապես վշտացած՝ Հայաստանի ԱԳՆ-ը մեկուկես տարվա ընթացքում ոչ մի անգամ չբարձրացրեց միջազգային ասպարեզում 23 արցախցիների ճակատագիրը պարզելու հարցը, որոնք զոհվել են Ադրբեջանի հանցավոր (անկախ պայթյունի պատճառներից) քաղաքականության հետևանքով։ Նիկոլին ու Արաբատին՝ իրենց ընկերախմբով հանդերձ, դա ուղղակի չի հետաքրքրում, չի հուզում, ցավ չի պատճառում. թուրքերի առաջ ստրկաբար խոնարտված՝ նրանք պարզապես վաղուց ու բարեհաջող կերպով մոռացել են, թե ինչ է տեղի ունեցել Արցախում և սարսափելի ու հարատև ցավ դարձել հայ ժողովրդի մեծամասնության համար։

Նրանք այդ մեծամասնության մեջ չեն մտնում, և փառք Աստծո: Հարցը, ցավոք, այն է, որ ինչպեսև գերիների և պատանդների պարագայում՝ Բաքվի վրա միջազգային ճնշում կազմակերպելն առանց Հայաստանի պետական կառույցների որևէ մասնակցության դժվար է: Եվ մնում է միայն ապավինել նրանց, ովքեր անտարբեր չեն կորած հայրենակիցների ճակատագրի նկատմամբ, ովքեր հիշում են նրանց և անում ամեն ինչ, որպեսզի պարզեն ճշմարտությանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին և դրանից հետո տեղի ունեցածի մասին։