2025-02-14 18:55
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ․ Նրանք ցանկանում են սեպ խրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված «հաջողություն բռնելու» և Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում սեպ խփելու փորձերը դատապարտված են ձախողման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շատերը ցանկանում են ինչ-որ հաջողություն բռնել դրանում, բայց հաջողություն չի լինի, քանի որ ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերը, երկրների միջև, որոնք ունեն այնպիսի ընդհանուր պատմություն, պատասխանատվության այնպիսի գոտի, այդ թվում՝ տարածաշրջանային և զարգացման նման հեռանկարներ, այս ամենը դատապարտված է ձախողման»,– ասել է Զախարովան ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Նա հավելել է, որ Մոսկվան «պատրաստ է կառուցողական կերպով լուծել նման խնդրահարույց հարցերը» Բաքվի հետ հարաբերություններում։
News.am