Կոնգրեսական Ջուդի Չու․ Շարունակում ենք բանաձևեր ներկայացնել ռազմագերիների վերադարձի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես գիտենք, ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցի վերաբերյալ կան մի քանի բանաձևեր, քննարկվում են նաև պատժամիջոցների փաթեթներ Ադրբեջանի նկատմամբ՝ ռազմագերիների հարցով։

 

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է կոնգրեսական Ջուդի Չուի հետ:

«Մենք շարունակում ենք բանաձևեր ներկայացնել։ Ես մասնակից եմ եղել բազմաթիվ բանաձևերի, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, ռազմագերիների վերադարձն ապահովելուն և Արցախից հայ փախստականների օգնություն ստանալուն: Մենք ամեն ինչ անում ենք շարունակական հիմունքներով»,- նշել է կոնգրեսականը: