Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԹՐԱՄՓԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԻՑ

Թրամփը փորձում է խուսափել Իրանի հետ պատերազմի հեռանկարից: Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ամերիկյան Լիհայ համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։

«Իրանի դեպքում ԱՄՆ զինված ուժերը առանձնապես տարբերակներ չունեն։ Օդային հարվածները լուրջ խնդիրներ չեն լուծի, քանի որ Իրանի միջուկային ենթակառուցվածքը լավ պաշտպանված է, իսկ ցամաքային հարձակումը դժվար է պատկերացնել, քանի որ ամերիկյան հասարակության տրամադրությունները թույլ չեն տալիս համապատասխան քաղաքական մոբիլիզացիա անել։ Նման որոշումը ԱՄՆ-ում լայն աջակցություն չի ստանա։ Կա նաև Իսրայելի գործոնը և ԱՄՆ-ում նրա ազդեցությունը»,- նշել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ այս ամենի ֆոնին սակարկություն է ընթանում Իրանի հետ պատերազմից խուսափելու շուրջ։

Նա չի բացառել, որ Գազայի բնակչության մասին Թրամփի հայտարարությունը նույնպես կարող է տեղավորվել այս սակարկության մեջ։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի ներգրավումն այս հարցում Իրանի հարցում Իսրայելի ազդեցությանը կարող է հակակշիռ դառնալ։

News.am