ԱՄՆ հետախուզություն․ Պուտինը չի հրաժարվել Ուկրաինան հպատակեցնելու գաղափարից
Ամերիկյան հետախուզությունն իր գաղտնի զեկույցներում կասկածի տակ է դնում Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը՝ համարելով, որ նա չի փոխել իր հիմնական նպատակը՝ այս կամ այն կերպ նրան իրեն ենթարկեցնելը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մերձեցումը, որը նախաձեռնել էր Դոնալդ Թրամփը, նրան ձեռնտու չեղավ. Մոսկվայում նրան համարում են թուլամորթ, ում կարելի է մանիպուլացնել։
Զեկույցների բովանդակությունը, ներառյալ մեկը, որը պատրաստվել է մարտի 6-ին, The Washington Post-ին (WaPo) նկարագրել են հետախուզության գնահատականներին ծանոթ մարդիկ: Պուտինը շարունակում է Ուկրաինան վերահսկողություն ձեռք բերելու մտադրությունը, և որևէ նշան չկա, որ նա հետ է կանգնել այն Ռուսաստանի անվտանգության և տնտեսական համակարգում ներառելու՝ իր պահանջից, ասում են նրանք: «Նա վաղեմի ցանկություն ունի վերականգնելու «Մայր Ռուսաստանը», - ասել է WaPo-ի աղբյուրներից մեկը:
Երեքշաբթի օրը Վաշինգտոնն ու Կիևը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի մասին, որին Թրամփը և նրա պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ են արել Կրեմլին միանալ։ Բայց նույնիսկ եթե Պուտինը համաձայնի ժամանակավոր հրադադարի, նա դա կօգտագործի անելու այն, ինչում նա մեղադրել էր Ուկրաինային հինգշաբթի իր հայտարարության մեջ. իր զորքերին հանգիստ տալ և ավելի լավ պատրաստել նրանց պատերազմը շարունակելու համար, ըստ մի քանի ներկա և նախկին պաշտոնյաների: «Ինչպե՞ս է օգտագործվելու այս 30 օրը։ – ասել է Պուտինը՝ փաստացի մերժելով իրեն արված առաջարկը։ – Այն բանի համար, այդ հարկադիր մոբիլիզացիան շարունակվի Ուկրաինայում: Որպեսի այնտեղ զենք մատակարարե՞ն։ Որպեսզի նոր մոբիլիզացված ստորաբաժանումները կարողանան վերապատրաստում անցնել»:
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության։ Չորեքշաբթի նա ասաց, որ կարծում է, որ «իմաստ ունի», որ Ռուսաստանը միանա հրադադարի համաձայնագրին: Բայց Մոսկվայում Ամերիկայի նախագահին դիտում են որպես թուլամորթ, ով չունի սկզբունքներ և կարող է մանիպուլյացիայի ենթարկվել, WaPo-ին ասել է եվրոպական հետախուզության պաշտոնյան՝ վկայակոչելով վերջին ամսվա ընթացքում հավաքված տեղեկատվությունը: Նրա խոսքով, եթե կողմերը հանկարծ պայմանավորվեն մշտական հրադադարի շուրջ, Մոսկվան կվերսկսի Ուկրաինային հնազանդեցնելու փորձերը՝ օգտագործելով «հիբրիդային» մեթոդները, ինչպես դա արդեն փորձել է անել 2014-2021 թվականներին՝ տնտեսական և դիվանագիտական ճնշման, ուկրաինական վերնախավի, գործարար շրջանակների, անվտանգության ծառայություններ և զինված ուժեր ներթափանցելու, Ուկրաինայում ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցության միջոցով։ Ճիշտ է, հավելել է հետախույզը, «2022-ի ներխուժումը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ հիբրիդային գործիքներն արդյունք չտվեցին»:
Այն բանից հետո, երբ Պուտինը հրաժարվեց անհապաղ հրադադարից, ԱՄՆ-ը խստացրեց պատժամիջոցները ռուսական բանկերի և նավթի դեմ։ Ավելի վաղ, Թրամփը սպառնացել էր Ռուսաստանին «կործանարար պատժամիջոցներով»՝ չհստակեցնելով, թե դրանք ինչից կարող են բաղկացած լինել։ Սպիտակ տան տրամադրություններին ծանոթ պաշտոնյան WaPo-ին ասել է.
«Նախագահը հուսահատ կերպով գնում է գործարքի։ Իսկ ռուսներն իրենց դիրքորոշման մեղմացման նշաններ ցույց չեն տալիս։ Նրանք խստացնում են իրենց պահանջները»։
News.am