ՄԱԿ․ Գազային Իսրայելի ՌՕՈւ վերջերս իրականացրած հարվածների պատճառով զոհվել է ավելի քան 170 երեխա

Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդուժի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 170 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Նրա տվյալներով՝ 404 մահացածների թվում կան ավելի քան 170 երեխա և ավելի քան 80 կին։ Նշվել է նաև, որ փրկարարական խմբերը և շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածների զգալի մասին «տեխնիկայի, վառելիքի և ծանր տեխնիկայի բացակայության պատճառով»։

Բացի այդ, վարչությունն ընդգծել է, որ տարածաշրջանում լիարժեք գործում են միայն 4 դաշտային հիվանդանոց, 22 հիվանդանոց, 6 դաշտային հիվանդանոց մասնակի է գործում, իսկ 13 հիվանդանոց և 4 դաշտային հիվանդանոց ընդհանրապես չեն գործում ավերածությունների, կադրերի և դեղերի սղության պատճառով։ «Իրավիճակն աղետալի է, մենք չափազանց շատ զոհեր ունենք»,- մեջբերել է վարչությունը «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամեդ Աբու Սիլմիային:

 Մարտի 18-ին իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել անկլավին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի՝ բանակցություններում առաջադրած առաջարկներից, հայտնելով, որ Գազայում գործողության նպատակը բոլոր պատանդների ազատումն է։ Արմատականները մարտական գործողությունների վերսկսման պատասխանատվությունը դրել են Իսրայելի և ԱՄՆ-ի վրա։

News.am