ԱՄՆ բնակիչների մոտ 50 տոկոսը դեմ է երկրին Կանադայի և Գրենլանդիայի միացմանը

Ամերիկացիների գրեթե կեսը դեմ է Գրենլանդիայի (տարածք Դանիայի կազմում լայն ինքնավար իրավունքներով) և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում: Այս մասին վկայում են Yahoo News պորտալի և YouGov հասարակական կարծիքի հետազոտման ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։

Հարցվածների 57 տոկոսը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ին Կանադայի միանալուն։ Գրենլանդիայի բռնակցման հակառակորդների թիվը կազմել է 49 տոկոս: Դրան միանշանակ կողմ է հարցման մասնակիցների համապատասխանաբար 17ը և 19 տոկոսը։ Այս հարցերում չեն կողմնորոշվել 26 և 32 տոկոսը։ Հարցվածների 69 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում կանադացիներին։ Հարևան երկրի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողները կազմել են 13 տոկոս։

Հարցումն անցկացվել է մարտի 20-24-ը, որին մասնակցել է ԱՄՆ մոտ 1,7 հազար բնակիչ։ Վրիպանքի սահմանը կազմել է 2,7 տոկոսային կետ։

Նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտնել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի հանդեպ, եթե նա չհրաժարվի կղզուց։ Նույնիսկ իր առաջին նախագահական ժամկետում (2017-2021) նա առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Ինչպես այն ժամանակ, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել էին այդ գաղափարը։

ԱՄՆ նախագահը նաև բազմիցս ասել է, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Վարչապետ Մարկ Քարնին, ինչպես և իր նախորդ Ջասթին Թրյուդոն, հայտնել է, որ իր երկիրը երբեք և ոչ մի ձևով չի դառնա Միացյալ Նահանգների մաս։

News.am