Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել ՄԱԿ-ի հովանու ներքո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրումը ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Սկզբունքորեն, իհարկե, հնարավոր կլինի ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդի վստահությունը վայելող ընդունակ կառավարություն իշխանության բերելու և նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- մարտի 27-ի գիշերը Արխանգելսկ միջուկային սուզանավերի նավաստիների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Այդ կառավարության հետ, ըստ Պուտինի, հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի»։

«Սա միայն մեկ տարբերակն է: Ես չեմ ասում, որ ուրիշ տարբերակներ չկան... Բայց սա տարբերակներից մեկն է, և նման պրակտիկա կա ՄԱԿ-ի աշխատանքում»,- հավելել է ՌԴ նախագահը։

News.am