ԱՄՆ գլխավոր դատախազը Signal մեսենջերի սկանդալից հետո հայտնել է դրա օգտագործման անվտանգության մասին

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել է, որ Signal մեսենջերի օգտագործումը ծառայողական հաղորդակցության համար վտանգ չի ներկայացնում՝ այդ կերպ հանդես գալով ի պաշտպանություն Թրամփի վարչակազմի պաշտոնյաների, որոնք քննարկել են Եմենին հարվածելու ծրագրերը, տեղեկացրել է CNN-ը։

«Ես չեմ կարծում, թե օտարերկրյա հակառակորդները կարող են կոտրել Signal-ը»,- ասել է Բոնդին Fox News-ի հարցազրույցում։

Ի պատասխան այն հարցի, թե արդյոք կառավարական պաշտոնյաները կշարունակեն օգտագործել մեսենջերրը շփման համար, Բոնդին ասել է, որ այն «շփման շատ անվտանգ միջոց է»։

Ավելի վաղ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը տեղեկացրել էր, որ պատահաբար հայտնվել է մեսենջերի փակ չաթում, որտեղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը քննարկել է Եմենին հարվածելու պլանները երկրի փոխնախագահ Ջեյ դի Վենսի, ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլթցի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հենց Ուոլթցն է պատահմամբ հրավիրել լրագրողին այդ չաթ։ Politico-ն գրել է, որ Սպիտակ տանը բանավեճեր են ընթանում Ուոլթցի հրաժարականի հնարավորության մասին՝ կապված նախատեսվող հարվածների մասին տեղեկության արտահոսքի հետ։

Նախագահի խորհրդականն ընդունել է չաթում լրագրողի հայտնվելու պատասխանատվությունը։

News.am