Արա Աբրահամյանին թույլ տվեցին մուտք գործել Հայաստան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին քիչ առաջ թույլ տվեցին մուտք գործել Հայաստան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։
Ավեկի վաղ տեղեկացրել էինք, որ Աբրահամյանը «Զվարթնոց» օդանավակայանում է, նրան ավելի քան երկու ժամ թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։
«Առանց որևէ բացատրության թույլ տվեցին մուտք գործել երկիր` ասելով` բարի գալուստ Հայաստան»,– ասաց Ղուկասյանը։
Նշենք, որ Արա Աբրահամյանը Երևան է ժամանել տնտեսական միջոցառման մասնակցելու նպատակով։ Հարցին, թե արդյոք ՀՀ թույլ չտալու համար որևէ նախադրյալներ եղել են, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ Աբրահամյանը տասնամյակներ շարունակ գալիս է Հայաստան, հանդիպումներ ու համաժողովներ անցկացնում. դժվար էր ենթադրել, որ նման մարդը կարող էր ինչ-որ խնդիրներ ունենալ հայրենիք մուտք գործելիս։ Ռուսաստանի հայերի միությունը սպասում է իրավապահ մարմինների բացատրությանը։
Արա Աբրահամյանն առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի Երևանում: