Նարեկ Մկրտչյան․ Գյուլնազարյանը կրիմինալի հետ կապ չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սա ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի տունն է, ես այստեղ եմ եկել: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Փարաքար համայնքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ով ևս եկել էր այստեղ:
Դիտարկմանը, որ կան լուրեր, որ մարդկանց մեքենաներով բերում են ընտրության, կոնկրետ սպիտակ «Քեմրիի» մասին են խոսում, նախարարն ասաց. «Իսկ ինչի՞ չեք ոստիկանությանը տրամադրում այդ նյութերը: Անպայման տրամադրեք»:
Ինչ վերաբերում է Գյուլնազարյանի տան մոտ մեծ թվով մարդկանց առկայությանը, նա ասաց. «Հարազատությունն է, բարեկամները: Ես էլ եմ այստեղ ապրում, մոռացե՞լ եք, որ ես այս համայնքից եմ: Եկել եմ, տեսնեմ՝ ինչպես է Գյուրզարյանի տրամադրությունը: Իր տրամադրությունը մարտական է»:
Լրագրողներից մեկը նշեց, որ կա խոսակցություն, որ հենց ինքն է կրիմինալը հովանավորում Արմավիրի մարզում, քաղաքի բնակիչները ասում են՝ ինքն է ամբողջ Մերձավանը երկու մասի բաժանել: Նարեկ Մկրտչյանը նախ զարմացավ դա լսելով, ապա ասաց. «Լկտի տուտ է»:
Նա հայտարարեց, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս որևէ կապ չունի կրիմինալի հետ. «Իրավապահ մարմինները գնահատականը տվել են»: