2025-04-05 15:57
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Telegram-ում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ
Telegram–ում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ, որոնցում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, բայց հիմնավոր կասկածներ կան, որ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում արել զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները»,– գրել է նա Telegram–ում։
Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ Թորոսյանը հորդորել է ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։
Sputnik Արմենիա