Հայաստանում ծնելիությունը 2 ամսում կրճատվել է 9.1%-ով

2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնելիությունը նվազել է 9.1%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում ծնելիության անկում է ֆիքսվում նախորդ տարվա հունվարից։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 4 928 երեխա, մինչդեռ 2024 թվականի նույն երկու ամիսների ընթացքում նորածինների թիվը կազմել էր 5 422։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 57 մահածինության դեպք, ինչը 18.6%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-փետրվարին երկրում մահացել է 4 919 մարդ, ինչը 3.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

ԱՌԿԱ