«Wizz Air»-ն 8 նոր ուղղություն կբացի դեպի եվրոպական երկրներ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն լոուքոսթեր «Wizz Air»-ն այսուհետ իր ինքնաթիռները կբազավորի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում և Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթներ կիրականացնի։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները:

Ավիաընկերությունը Երևանից չվերթներ կիրականացնի հետևյալ ուղղություններով՝ Համբուրգ, Մեմինգեն (Գերմանիա), Նեապոլ, Բարի (Իտալիա), Բուխարեստ (Ռումինիա), Պաֆոս (Կիպրոս), Նիցցա (Ֆրանսիա), Պրահա (Չեխիա)։

Գները սկսվում են 29.99 եվրոյից։

Հիշեցնենք` ավելի վաղ կառավարությունը որոշել էր, որ Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերությունները սուբսիդիաներ կստանան նոր ուղղություններ բացելու դեպքում, սակայն մեկ պայմանով` ընկերությունը պետք է առնվազն մեկ կանոնավոր չվերթ իրականացնի դեպի Գյումրի:

Sputnik Արմենիա