ՀՀ-ում խստացվեց «սարսափելի» նկարներ չպարունակող ծխախոտային արտադրանքի տուգանքը

Հայաստանում ծխելու վնասակարության մասին զգուշացնող նկարներ չպարունակող ծխախոտի արտադրության և ներմուծման համար տուգանքները բազմապատկվեցին։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերից բխող համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Նախկինում նման ծխախոտ արտադրողների կամ տարածողների համար տուգանքը կազմում էր ընդամենը 400 հազար դրամ, ինչը, ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, շատ քիչ է այդ ընկերությունների շրջանառության համեմատ։ Այժմ տուգանքի չափը կավելանա մինչև նախորդ տարվա եկամտի 1%-ը։

Նման ծխախոտների մանրածախ վաճառքով զբաղվողները կտուգանվեն 700 հազարից մինչև 1 մլն դրամով։

Sputnik Արմենիա