Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատը»
Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական դատական նիստը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօրվա դատավարության ընթացքում տեսանյութեր են ցուցադրվել, որոնք նկարահանվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Զանգելանում (Կովսական)։
Նշվում է, որ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը դիմել է դատարան՝ նշելով, որ մշտական բուժում է անցնում, ուստի խնդրել է փոխել իրեն։ Դավիթ Բաբայանն էլ չի առարկել։
Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 16-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա