Զելենսկու՝ Թրամփին համոզելու փորձը ձախողվել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու փորձը՝ համոզելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թեքվելու իր կողմը, ձախողվել է։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Հոդվածում ընդգծվում է, որ Կիևը համաձայնել է ԱՄՆ նախագահի առաջարկած գրեթե ամեն ինչի հետ։ Մասնավորապես, նա ստորագրել է հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր և բանակցություններ է վարել Ռուսաստանի հետ Թուրքիայում։

Սակայն այս մոտեցումը, ինչպես նշում է հրատարակությունը, Զելենսկուն գրեթե ոչինչ չի տվել։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը կրկին հավանություն է տվել հակամարտությունը լուծելու համար Մոսկվայի առաջարկած քայլերին և մեղմացրել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկու` բանակցությունները խափանելու փորձը ձախողվել է։

Sputnik Արմենիա