ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցնում է ուսանողական վիզաների հարցազրույցների անցկացումը
ԱՄՆ իշխանությունները մտադիր են ժամանակավորապես դադարեցնել ուսանողական վիզաների համար դիմող օտարերկրյա ուսանողների հետ հարցազրույցների անցկացումը։ Դրա մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը կապված է Միացյալ Նահանգներում սովորել ցանկացող բոլոր միջազգային ուսանողների համար սոցիալական ցանցերի հաշիվների պարտադիր ստուգում մտցնելու ծրագրերի հետ։ Նոր կանոնին նախապատրաստվելիս ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսություններին հանձնարարվել է դադարեցնել այս կատեգորիայի դիմորդների համար նոր հարցազրույցների նշանակումը։
Ինչպես ընդգծում են լրագրողները, այդ միջոցառումները կարող են զգալիորեն դանդաղեցնել վիզայի գործընթացը և բացասաբար անդրադառնալ ամերիկյան ուսումնական հաստատությունների ֆինանսական վիճակի վրա, որոնց եկամտի զգալի մասը գալիս է օտարերկրյա ուսանողներից։
Հարվարդի համալսարանն ավելի վաղ դատական հայց էր ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ բողոքելով օտարերկրյա քաղաքացիների կրթության սահմանափակումների դեմ։ Համալսարանի պաշտոնյաները հայտարարել են, որ հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղմամբ երաշխավորված իրավունքները։
News.am