2025-06-27 13:30
Լրատվական գործակալություններ
Շիրակի թեմի առաջնորդը չգնաց ԱԱԾ-ի հետ. Մայր աթոռի վեհարանի մոտ գերլարված իրավիճակ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չգնաց ԱԱԾ–ի հետ։ Նա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ վերադարձավ վեհարան։ Մայր աթոռի վեհարանի մոտ գերլարված իրավիճակ է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։
Sputnik Արմենիա