ԻՍԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԽՐ Ո՞ՒՐ Է

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաղորդեց այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել, երբ ավարտի իր առաքելությունը որպես կառավարության ղեկավար։

«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա։ Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս։ Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- նշեց հայկական կառավարության ղեկավարը, ինչպես հաղորդել է «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը։

Բայց անհնար է լռության մատնել. Նիկոլ Փաշինյանը բնավ առաջին անգամ չէ, որ խոսում է այն մասին, թե կհեռանա վարչապետի պաշտոնից այն պահին, երբ ժողովուրդն իրեն խնդրի դա անել։ Դե, նախ՝ սովորաբար ժողովուրդը նման դեպքերում ոչ թե խնդրում է, այլ պահանջում, և ամենևին ոչ միշտ «թավշե» ձևով։ Երկրորդ՝ մի տեսակ չափազանց հուզավառ և բառիս ուղղակի իմաստով խոստումնալից էր Փաշինյանի իշխանության գալը, որպեսզի ժողովրդական հիասթափության ալիքը թույլ տա նրան հանգիստ հեռանալ ու զբաղվել գրոց-մրոցով։ Երրորդ՝ առհասարակ առաքելություն կատարելը ենթադրում է արդյունքի ձեռքբերում, իսկ նպատակի կես ճանապարհից հեռանալը, նույնիսկ ժողովրդի ցանկությամբ, նշանակում է չկատարել առաքելությունը և խուսափել պատասխանատվությունից։

Իհարկե, կարելի է կռահել, թե խնդիրների ինչ ահռելի բեռ է այսօր ճնշում վարչապետին։ Գործնականում անտանելի բեռ, որը ստիպում է գնալով ավելի հաճախ մտորել լրագրությանը վերադառնալու մասին։ Բայց ոչ, ինչպես ասում են, բարի եղեքԻ վերջո, իշխանության գալը արտաքնոց մտնել չէ։

Ասենք, խոսքը հիմա այդ մասին չէ։ Խոսքը Փաշինյանի բանաձևի գլխավոր պարամետրի՝ ժողովրդի և նրա գոհունակության-դժգոհության մասին է։ Ահա ուրեմն, ըստ վարչապետի տրամաբանության, այսօր, երբ ինքը դեռ պետության ղեկին է, ժողովուրդը գոհ է դրանից (այլապես նա կհեռանար)։ Համապատասխանաբար, նրանք, ովքեր դժգոհ են, «ժողովուրդ չեն»։

«Ժողովուրդ չէ»  քաղաքացիների խումբը, որը երկուշաբթի օրը բողոքի ակցիա անցկացրեց կառավարության շենքի առջև՝ պետհաստատությունների աշխատակիցներին որպես պարգևավճարներ տրված միջոցները բյուջե վերադարձնելու պահանջով։ Նրանք դժգոհ ենԱյն բանից, որ հարկատուների փողերը փոշիացվում են։

«Ժողովուրդ չէ» շրջանային վարչակազմերի աշխատակիցների մոտ 30%-ը, որոնք կհեռացվեն աշխատանքից, ինչի մասին օրերս հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանք դժգոհ ենԱյն բանից, որ մնալու են գործազուրկ։

«Ժողովուրդ չեն» տաքսու վարորդները, որոնք բողոքի ակցիա անցկացրեցին քաղաքապետարանի մոտ, պահանջելով Երևանի քաղաքապետի հրաժարականը։ Նրանք դժգոհ ենԱյն բանից, որ քաղաքում չկան տաքսու կայանատեղեր, և իրենք մշտապես տուգանվում են Ճանապարհային ոստիկանության կողմից։

«Ժողովուրդ չեն» նրանք, ովքեր ներկրել են աջակողմյան ղեկով մեքենաներ, որոնք կանգնած են մնացել Բագրատաշենի հսկիչ անցակետում։ Նրանք դժգոհ ենԱյն բանից, որ մեքենաները խլելով իրենց «կուլակաթափ» են անում, իսկ այդ մեքենաների մաքսազերծման խնդիրը ոչ մի կերպ լուծում չի գտնում։

«Ոչ ժողովուրդ» կա նաև բուն իշխանությունում։ Օրինակ, պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ կառավարող «իմ քայլը» դաշինքից։ Նա դժգոհ էԱյն բանից, որ Պաշտպանության նախարարությունը հասարակայնությունից թաքցնում է տեղեկատվությունը զոհերի և վիրավորների մասին։ Այն բանից, որ քննադատական կարծիքների, ֆեյսբուքյան գրառումների համար կանչում են ոստիկանության բաժիններ կամ պետերի աշխատասենյակներ։ Այն բանից, որ հացադուլի արդյունքում մահանում են ձերբակալվածներ։

Իսկ բացի այդ, «ոչ ժողովուրդը» լքում է երկիրն ու փոխադրում փողերն արտասահման։ Այսպես, անցած տարի  դրամական միջոցների արտահոսքը Հայաստանից կազմել է մոտ 200 միլիոն դոլար։ Համաձայնեք, եթե մարդիկ գոհ լինեին, արտասահման չէին փոխադրի կապիտալը, ներդրումներ կանեին այստեղ։ Այսպես, անցած տարի երկիրը լքել է 7 հազար մարդ։ Համաձայնեք, եթե գոհ լինեին, ապրելու և աշխատելու կմնային հայրենիքում։

Հաշվի առնելով Փաշինյանի բանաձևն ու այսօրվա իրողությունները, գնալով ավելի հաճախ և շատերն են ցանկանում հասկանալ. իսկ ժողովուրդն ախր ո՞ւր է։ Որտեղ և ով է այն ժողովուրդը, որը «գոհ» է։ Դատելով ամենից, նրան պետք է փնտրել իշխանական աշխատասենյակներում և պարգևավճարներ ստացած պաշտոնյաների միջավայրում։ Նրանք գոհ լինելու բան ունեն։ Այ նրանք հաստատ դեռևս չեն խնդրի Փաշինյանին վերադառնալ լրագրության

Основная тема:
Теги: