Արփինե Հովհաննիսյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը իր հերթին արձագանքել է երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կրճատումների մասին։

Նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ըստ Նիկոլ Փաշինյանի ևս տուժվում են ՄԻՆՉԵՎ 10000 ՀՀ քաղաքացիներ շահում է հայոց պետականությունը

Ինչպես և սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին, որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլև այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։

Հետևաբար առկախված մնացին հարցերը, թե

• Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։

• Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել արդյոք վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները հավելյալ արդյունք ստեղծում են, թե ոչ։

• Ինչպե՞ս է որոշվելու, օրինակ, հավելյալ արդյունքը պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում։Ո՞րն է մեթոդաբանությունը։

• Ո՞րն է լինելու այն հստակ, կանխատեսելի բանաձեւը, որը մինչև «արդյունք չստեղծող» իրավաբանին ,հաշվապահին աշխատանքից ազատելը, թույլ կտար որոշել ի վերջո այդ մարդիկ արդյունք ստեղծում են կամ երբևէ ստեղծել են։

Իրավաբանի և հաշվապահի հետ կապված վարչապետի մոտեցումը, բայց, շատ հետաքրքիր էր մեկ այլ տեսանկյունից։ Պարզվում է՝ այս պարագայում հեռացվելու են ոչ թե «հավելյալ արդյունք» չստեղծողները, այլ նրանք, ովքեր իրապես կայացած են։ Վարչապետի հոգատար մոտեցումը այն է, որ քանի որ այդ մարդիկ կայացած պրոֆեսիոնալներ են, ավելի լավ է չծառայեն պետական համակարգում, այլ լավ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում, հարստանան և երջանիկ լինեն։

Ու քանի որ այս հարցերի պատսխանները վարչապետը չուներ և, ենթադրում եմ, երբևէ չէր էլ ունեցել, նա տվեց իր համար ամենահեշտ պատասխանը, որ խոսքը ոչ թե հավելյալ արդյունք չստեղծողների, այլ ընդհանարապես արդյունք չստեղծողների՝պարապ-սարապների մասին է։Ավելին պարզվեց ծայրահեղը միայն տասը հազար քաղաքացիների կրճատումն է, իսկ օրինակ 9000 քաղաքացիների կրճատումը դիտարկվում է մինչեւ տասը հազարի մեջ եւ ամենեւին սարսափելի չէ։ Երեկվա հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ նրանով, որ վարչապետը բացահայտեց արդյունք չստեղծող մարդկանց որոշելու բանաձևը։ Այն բանաձևը, որը օպտիմալացման թաքնված գաղափարական հիմքն է։

«Արդյունք չստեղծողները» նրանք են, ովքեր որեւէ կերպ կապված են նախկին իշխանությունների հետ։

Основная тема:
Теги: