ԿԵՂԾ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

Բելառուսի համար միջազգային փոխգործակցության կարևոր հարց է ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց ինտեգրացիոն կառույցներին մասնակցության և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Թե կուզեք իմանալ, հիմա դա կարևորագույն ուղղությունն է, որտեղ պետք է կենտրոնացվեն մեր ջանքերը այն միտումների բերումով, որոնք զարգանում են ռազմաքաղաքական ոլորտում՝ մոլորակի վրա ամբողջությամբ վերցրած։ Հատկապես այն բանից հետո, երբ երկու խոշոր միջուկային տերությունները դուրս եկան Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից։ Հաշվի առնելով համաշխարհային միտումները, այդ կազմակերպության պահանջվածությունը կասկածից վեր է։ Սակայն ներկայումս անառողջ իրավիճակ է առաջացել ՀԱՊԿ-ում։ Վերցրեք թեկուզ սովորական հարց՝ գլխավոր քարտուղարի նշանակումը»,-հայտարարեց Բելառուսի առաջնորդը։

Բայց լռելն անհնար է. Բելառուսի նախագահի հետ չի կարելի չհամաձայնել։ Եվ ոչ միայն, իսկ տվյալ դեպքում՝ ոչ այնքան ՀԱՊԿ-ի ներկայիս առանձնակի պահանջվածության, որքան այդ կազմակերպության առողջության առումով։ Եվ այստեղ, բնականաբար, դժվար է շրջանցել այդ առողջության քայքայման գործում հայկական մասնակցության հարցը։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ կան բազմաթիվ հարցեր, բայց դրանցից մեկն այնուամենայնիվ առավել արդիական է։ Այն է՝ հանուն ինչի՞ Երևանը սարքեց ողջ այս շիլաշփոթը։ Այսօր, համարյա 9 ամիս անց այն պահից, երբ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարին ներկայացրեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, կալանավորելով գեներալ Խաչատուրովին, և կես տարի անց այն պահից, երբ նա հեռացավ այդ պաշտոնից ու տեղը մնաց թափուր, հայկական իշխանությունը այդպես էլ չի կարողացել նորմալ բացատրել, թե ինչ «սրբազան» նպատակներ էր հետապնդում ողջ այդ հերոսապատումը։

 Важным вопросом международного взаимодействия для Беларуси является военно-политическое сотрудничество в рамках ОДКБ

Իհարկե, ձևականորեն որպես այդպիսի նպատակ հռչակեցին մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման անհրաժեշտությունը։ Իհարկե, այդ քրեական գործը, որով անցնում է այդ թվում նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը, վերջապես ուղարկվել է դատարան։ Եվ իհարկե, դատաքննության ընթացքում կարող են պարզվել ինչ-որ մանրամասներ։ Բայց դժվար թե այստեղ ըմբռնելի պատասխան տրվի այն հարցին, թե ինչու էր պետք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին ձերբակալել որպես տվյալ գործով մեղադրյալ, իսկ նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովին, որը դեռ մնում է մեղադրյալի կարգավիճակում՝ թողնել ազատության մեջ։ Նկատեք, քննության հետաքրքրությունը գեներալի նկատմամբ գործնականում մարեց նրա հրաժարականից հետո։ Հանենայն դեպս այլևս չի բարձրացվել նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը։ Այստեղից եզրահանգում. Խաչատուրովը քննությանը հետաքրքիր էր հենց որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ հրաժարականից հետո նրա հանդեպ հետալրլրությունը մի տեսակ պաղեցԻնչպե՞ս այստեղ չկասկածես հայկական իշխանությանը նպատակադրված կերպով ՀԱՊԿ-ում հենց այդ «անառողջ իրավիճակը» ստեղծելու մեջ։

Բնականաբար, այս ենթատեքստում չի կարելի չհիշատակել նաև ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված հայտնի պատմությունը։ Մանրամասնորեն չեմ հիշեցնի տվյալ խոսակցության բովանդակությունը։ Նշեմ միայն հետևյալը. բացի ամենայնից, այդ խոսակցությունը դարձավ հաստատումն այն բանի, որ հայկական իշխանությունները գիտեին, որ գլխավոր քարտուղարի ձերբակալությամբ քայքայելու են ՀԱՊԿ-ի առողջությունը։ Գիտեին ևձերբակալեցին Խաչատուրովին։ Ի դեպ, գաղտնալսման գործը մի տեսակ սահուն կոծկեցին, մինչդեռ իր առաջացրած աղմուկով, արձագանքով և գլխավորը՝ պետական անվտանգության տեսանկյունից իր կարևորությամբ, այն, մեղմ ասած, չի զիջում ոչ մի այլ աղմկահարույց գործի։ Ո՛չ Մանվելի գործին, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սաշիկի, ոչ էլ բոլոր կոռուպցիոն բացահայտումների

Եվ ահա, այս ամենը հաշվի առնելով, համաձայնեք, դժվար է հասկանալ, թե հանուն ինչի ՀԱՀԿ-ում ստեղծվեց «անառողջ իրավիճակը»։ Հանուն մարտի 1-ի գործի բացահայտմա՞ն։ Հանուն կազմակերպության վարկաբեկմա՞ն։ Խոստովանենք, դեռևս մի քանի ամիս առաջ երկու վարկածներն էլ բավական տրամաբանական ու համոզիչ կթվային։ Հիմա՝ ոչ այնքան։ Կրկնում եմ, Խաչատուրովի նկատմամբ, որպես մարտի 1-ի գործով անցնողի, հետաքրքրությունը մարել է, իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա նշենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է Հայաստանի համար անվտանգության այդ համակարգի կարևորության մասին։

Ուրեմն, ի՞նչ է մնում չոր նստվածքում։ Ինչո՞ւ Երևանն այնուամենայնիվ փչացրեց ՀԱՊԿ-ի «առողջությունը»։ Շատերն, իհարկե, համամիտ չեն լինի, բայց գնալով ավելի ու ավելի եմ հակվում այն մտքին, որ խոսքն ընդամենը սեփական աչքում ինքնահաստատվելու նոր հայկական իշխանության ձգտման մասին է։ Հեղափոխական ժարգոնով ասած՝ «դուխ» ցուցադրելու։ Միայն թե չարժե ինքնահաստատվել ուրիշների հաշվին։ Քանզի դա նույնպես «անառողջության» նշան է. հոգեբանության մեջ այն կոչվում է կեղծ գերազանցության համախտանիշ։ Տվյալ դեպքում առանցքային բառը «կեղծ»-ն է

Основная тема:
Теги: