Պետքարտուղարություն․ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելությամբ սերունդ է մեծացել

ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է հայազգի արտասահմանցիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը:

Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում նշվում է, որ հայկական անուններով մարդիկ Ադրբեջանի սահմանակետերում հաճախ լրացուցիչ ստուգման են ենթարկվում: Նման անձանց հաճախ մերժում են երկիր մուտքը: Քաղաքացիական հասարակության ակտիվիստները հայտարարել են, որ մի ամբողջ սերունդ մեծացել է հայերի դեմ ատելության կարգախոսներով:

Երկրի իշխանությունները նաեւ ճնշում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Որոշ խմբեր, այդ թվում հարավում թալիշները եւ հյուսիսում լեզգիները հայտնում են, որ կառավարությունը տեղական լեզուներով ուսումնական ձեռնարկներ չի տրամադրել:

Основная тема:
Теги: