Տիգրան Սարգսյան․ գազի տրանզիտի գնի վերաբերյալ

Այսօրվա դրությամբ բանավեճերի սուր հարցը գազի տրանզիտի գինն է, եւ դա գազի ընդհանուր շուկա ձեւավորելու համար շատ կարեւոր հարց է։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որն է ԵՏՄ երկրների միջեւ բանակցությունների համար ամենաբարդ հարցը։

Նրա խոսքերով, կա Բելառուսի դիրքորոշումը, որ տրանզիտի գինը պետք է ընդհանուր լինի, եւ կա Ռուսաստանի դիրքորոշումը, որ տրանզիտի գինը չպետք է խտրական լինի։ «Այն չի կարող միասնական լինել, քանի որ կան շատ գործոններ, որոնք ազդում են այդ գնի վրա։ Ինքնարժեքը, ենթակառուցվածքը, այդ ենթակառուցվածքում հիմնական ներդրումների անհրաժեշտությունը, փոխադրման հեռավորությունը՝ գործոնները շատ են, սակայն պետք է լինի գնի որոշման հասկանալի տրամաբանություն։ Հարցի գինը շատ բարձր է, այդ պատճառով էլ բանվեճերը սուր են»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Основная тема:
Теги: