ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ կամ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՂՔԱՏԻՆ ՎԱՐԿԵՐ

Մարտի 15-ի երեկոյան, երբ ողջ հասարակայնությունը քննարկում էր Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մանրամասները և ոստիկանության հետ այդ օբյեկտների աշխատողների ընդհարումը, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում թողեց հետևյալ գրառումը. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:

Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում որպես սոցիալական աջակցություն:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»։

Հիշեցնենք, որ նախկինում Նիկոլ Փաշիյանը բազմիցս բարձրացրել է աղքատության դեմ պայքարի թեման, նշելով, թե Հայաստանում այսօր աշխատում է 350 հազար մարդ, իսկ նրանց աշխատանքի արդյունքը բաժանվում է տարբեր նպաստներ ու թոշակներ ստացող 800 հազար մարդու միջև։ «Այդ 800 հազարը պահանջում է թոշակ բարձրացնել, նպաստ բարձրացնել, ճանապարհներ սարքել: Որևէ մեկը չի ասում, որ 350 հազար մարդ ճռռում է, իսկ 800 հազար մարդ պահանջում է, որ ավելի շատ ճռռան»,-ասում էր նա, կշտամբելով համաքաղաքացիներին իներցիոն մտածողության և չքավոր գոյությունից դուրս գալ չցանկանալու համար։

Այն ժամանակ էլ վարչապետի խոսքերն այն մասին, թե «աղքատությունը գլուխներում է», «պետք չէ հարցնել, թե ինչ է արել քո համար պետությունը, ավելի լավ է հարցրու ինքդ քեզ, թե ինչ ես դու արել այս պետության համար», քաղաքացիների զայրալից մեկնաբանությունների հեղեղ առաջացրեցին։ Եվ այս անգամ էլ խոշոր վարկառուներին սոցիալական օգնությունից զրկելու առաջարկը ստացավ ավելի քան 3 հազար մեկնաբանություն, որոնց առյուծի բաժինը՝ բացասական բնույթի, իսկ երբեմն էլ ուղղակի մարտահրավեր բովանդակող։

Մասնավորապես, մարդիկ կոչ էին անում անմտածված չգործել, զրկելով երեխաներ ու տարեցներ ունեցող ընտանիքներին պետական աջակցությունից, այլ քննել յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակը. ինչո՞ւ է այս կամ այն ընտանիքը որոշել խոշոր վարկ վերցնել։ Եվ թվարկում էին դեպքեր. ինչ-որ մեկը պարտքերի մեջ է խրվել, որպեսզի վճարի ազգականի շտապ վիրահատության համար, մեկ ուրիշին գումարներն անհրաժեշտ են եղել քիմիոթերապիայի կուրս անցնելու համարՄեկնաբանողներից մեկը բերել էր իր ընտանիքի օրինակը։ Ինքը մասնագիտությամբ բուժքույր է, ամուսինը՝ շինարար, ապրում են վարձով, երեխաները փոքր են, իսկ աշխատանք գտնել չեն կարողանում։ «Աշխատատեղեր ստեղծեք, և մենք հաճույքով կգնանք աշխատելու և կախված չենք լինի ընտանեկան նպաստից»,- դիմել էր նա Փաշինյանին։

Не надо спрашивать, что сделало для тебя государство, спроси лучше себя, что ты сделал для этого государства

Մի կին էլ գրել էր, որ միայնակ մեծացնում է երեխային և ստիպված էր վարկ վերցնել, որպեսզի վճարի որդու կրկնուսույցի ծառայությունների համար, իսկ հետո նաև մուծի ուսման վարձը։

Օգնության համար մի քանի անգամ խմբագրություն է դիմել բանկերին պարտքեր ունեցող մի ազատամարտիկ, առաջին խմբի հաշմանդամ, որը պատմում էր, որ ստիպված է եղել պարտքերի տակ ընկնել վիրահատության և թանկարժեք դեղորայքի պատճառով, արդյունքում իր զինվորական թոշակն արգելանքի տակ է դրվել, և ամեն ամիս ստիպված է դիմել ԴԱՀԿԾ-ի աշխատակիցներին, որպեսզի օգնեն ստանալ հասանելիք գումարն ու ծայրը ծայրին հասցնել։ Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են։

Վարչապետի գրառմանն արձագանքողների մեծամասնությունն առաջարկում էր խնդրի լուծման տարբերակներ։ Առանց այդ էլ աղքատ մարդկանց «պլոկելու» փոխարեն, քաղաքացիներն առաջարկում էին կրճատել պատգամավորների աշխատավարձի չափը, որոնց թիվն արհեստականորեն ավելացրել են 31 «կոճակ սեղմողով», հաշվարկում էին, որ այն պարգևավճարների հետ մեկտեղ, որոնցով ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց այդքան շռայլորեն իրենց պարգևատրեցին նոր թիմի նորաթուխ անդամները, կհավաքվի հենց մոտավորապես 9 մլրդ դրամ, որն անհրաժեշտ է զինծառայողների աշխատավարձը բարձրացնելու համար։

Տարօրինակ է, բայց մեկնաբանություններում մարդիկ անկեղծորեն հույս են տածում, թե վարչապետն ուզում է իմանալ իրենց կարծիքը։ Մինչդեռ վերևում հարցն արդեն վաղուց վճռված է։ Այսպես, դեռևս փետրվարի 10-ին «ԳԱ»-ի թղթակցի այն հարցերին, թե նախատեսված են արդյոք փոփոխություններ սոցիալական օգնության ցուցաբերման կարգի մեջ, և ուր են երաշխիքները, որ արդյունքում իսկապես կարիքավոր բազմաթիվ ընտանիքներ չեն զրկվի պետության օգնությունից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ ողջ համակարգը գործելու է նոր մոդելով։

«Նախևառաջ փոփոխությունների է ենթարկվել սոցիալական նպաստների վճարման կարգը։ Առաջին կարճաժամկետ փոփոխությունները կվերաբերվեն նրանց, ովքեր խոշոր վարկեր ունեն բանկերում։ Ներկայումս Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ ճշտվում են տվյալները։ Ընտանեկան նպաստ ստացողների ցանկից դուրս կբերվեն նրանք, ում ամենամսյա վարկային վճարումները բանկերին կազմում են 100 հազար դրամ և ավելի»։

Основная тема:
Теги: