Վահագն Վերմիշյանը կգլխավորի ՀՀ քաղաքաշինության կոմիտեն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Երևանի նորակառույց կրկեսի ճարտարապետը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն այսուհետ կգլխավորի Վահագն Վերմիշյանը:

Այս մասին այսօր հայտարարվել է ՀՀ կառավարության հերթական նիստում: Գործադիրի որոշմամբ` Վահագն Վերմիշյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Առաջարկը կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վահագն Վերիշյանը ներկա էր նիստին ու հայտարարեց, որ 1991թ.-ից ի վեր աշխատել է արտերկրում` ՌԴ, ԱՄՆ,Սուդան: «Այժմ վերադարձել եմ Հայաստան ու որոշել եմ աշխատել հայրենիքի համար,- ասաց նա:

Վերմիշյանը հայտնի ճարտարապետ է: Անկախության առաջին տարիներին եղել է ՀՀ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետը: Ապա` մեկնել է Ռուսաստան, ղեկավարել մի քանի շինարարական մասնավոր ընկերություններ: 2014թ.-ից Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետն է:

Հիշեցնենք, Քաղաքաշինության կոմիտեի ստեղծման օրից` 2016թ-ից մինչև 2018-ի թավշյա հեղափոխությունն, այդ կառույցի անփոփոխ ղեկավարն էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

2018թ.-ի հուլիսի 8-ին նրա հրաժարականից հետո մինչ օրս այդ պաշտոնը թափուր էր մնացել:

Основная тема:
Теги: